Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

1.      

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության որոշումների դրույթների համապատասխանեցում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի դրույթին:

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ է մտել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթը, ըստ որի՝ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը) կարող են օգվել ուսման վարձի լրիվ փոխհատուցումից:

ՀՀ կառավարության 28.06.2018թ. N 715-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ավելացել է նաև Տավուշի մարզի Բերդ համայնքը, հետևաբար ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման հավելվածի 2.5 կետում հիշյալ համայնքը առանձին նշելու անհրաժեշտությունը չկա:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ կարգավորվում են ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պայմանները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն, որպես նպատակային ուսումնառություն, առանձին մրցութային կարգով ու պայմաններով բուհ ընդունված քաղաքացիները մինչև ուսումնառության ավարտը  օգտվում են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից: ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Նորոշմամբ հաստատված կարգի համաձայն ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանող ական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս: Երկրորդ և հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով /փոխատեղում/:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նպատակային ընդունելության տեղերը ներառվում են ՀՀ- ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում, գործող կարգում փոփոխություններ նախատեսելով՝ համապատասխան կարգավորվումներ կստանան ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների փոխատեղման հետ կապված հարաբերությունները՝ մինչև ուսումնառության ավարտը պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պայմանավորված:

3.    

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Սոցիալական աջակցություն ցուցաբերել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին՝ փոխհատուցելով նրանց ուսման վարձը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումներով հաստատված կարգերի դրույթների համապատասխանեցում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթին: Մյուս փոփոխություններն ընթացակարգային են և միտված են ուսման վարձի փոխհատուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

5.    

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6.    

Ակնկալվող արդյունքը

 

Ենթաօրենսդրական իրավական ակտերի դրույթների համապատասխանեցում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածին: 

 

 


 

Տեղեկանք 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

­­

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

Տեղեկանք 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

­­

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

Անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

 

  • Обсуждалось

    11.09.2020 - 27.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6958

Принт