«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, մատակարարման լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հետագա կատարելագործմամբ և հստակեցմամբ:
2. Ընթացիկիրավիճակը և խնդիրները
Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերում արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, մատակարարման լիցենզիաների տրամադրման գործընթացի բարելավման և ՀՀ էներգետիկայի բնագավառում տեղի ունեցող գործընթացների հաշվի առմամբ ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովն ըստ անհրաժեշտության իրականացնում է ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի լրամշակման հետևողական գործընթաց։
3. Կարգավորմաննպատակը և բնույթը
ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հստակեցման նպատակը կարգավորման շրջանակում (այդ թվում՝ սակագնային կարգավորման) իրականացվող վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև խմբագրական բնույթի փոփոխությունների իրականացումը:
4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի հետագա կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագվառում լիցենզավորման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։
-
Обсуждалось
09.09.2020 - 25.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 6026
Принт