Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» _____________ 2020 թվականի N ____-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածում «Հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող» բառերը փոխարինել «Հասարակության կազմակերպությունների ութ ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ հասարակական կազմակերպությունների միավորման (ցանցի) ներկայացուցիչ» բառերով:

      2.Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 7.2 կետով.

      «7.2 Հասարակական կազմակերպությունների միավորումը (ցանցը) սույն կարգի 7-րդ  կետի 5-րդ ենթակետի պահանջն ապահովելու          նպատակով  կարող է ներկայացնել միավորման (ցանցի) գործունեությունը կանոնակարգող քարտուղարութան աշխատակազմի                  վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:»:


        3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ   

                                                                                                                                           Ն. Փաշինյան                                                                                                                                    

  • Обсуждалось

    03.09.2020 - 18.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5789

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

15.09.2020

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015թ․ ապրիլի 18-ի N300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N808-Ն որոշման N1 հավելվածում կատարել լրացում և համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում 7-ի փոխարեն նախատեսել 8 հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող, մեկը՝ ՀԿ միավորման (ցանցի) ներկայացուցիչ։ Հարկ է արձանագրել, որ ներկայացված նախագծում ներառված չեն ՀԿ միավորման (ցանցի) մեջ ընդգրկված առանձին ՀԿ-ների՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնությունների վերաբերյալ իրավակարգավորումներ։ ՀԿ միավորումը (ցանցը) ենթադրում է որոշակի նպատակի շուրջ տարբեր ՀԿ-ների համախմբում և միասնական նպատակների համար քաղաքականության իրականացում։ Ուստի Խորհրդում ՀԿ որևէ միավորման (ցանցի) ներկայացված լինելու պարագայում դրանում ընդգրկված ՀԿ-ներն ու նրանց նպատակներն արդեն իսկ ներկայացվում են: Դա հաշվի առնելով՝ ՀԿ միավորումը (ցանցը) ներկայացնելու հավակնության դեպքում դրանում ընդգրկված առանձին ՀԿ-ների միաժամանակյա ներկայացվածությունը Խորհրդում պետք է բացառել, քանի որ դա կարող է խոչընդոտել սահմանափակ տեղերի համար մրցակցությունն ու այլ ՀԿ-ների ներգրավման հնարավորությունը: Սա, մասնավորապես, կարող է անդրադառնալ Խորհրդում չներառվող այն կազմակերպությունների վրա, որոնք կա՛մ չեն հանդիսանում որևէ միավորման (ցանցի) անդամ և խոչընդոտվում է նրանց որևէ կերպ ներկայացվածությունը, կա՛մ նրանց համապատասխան միավորումը (ցանցը) ներկայացված չէ Խորհրդում։ Նշված կարգավորման նպատակը պետք է լինի Խորհրդում ՀԿ-ների ներկայացվածության ընդլայնումը, ինչը կնպաստի Խորհրդում բազմակարծության աստիճանի բարելավմանը։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխում՝ ամրագրելով, որ Խորհրդի անդամ ՀԿ միավորման (ցանցի) կազմում ընդգրկված ՀԿ-ներ չեն կարող ՀԿ միավորման (ցանցի) հետ միաժամանակ հանդիսանալ Խորհրդի անդամ։ 2․ ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում նախատեսված է Խորհրդի անդամ ՀԿ-ների ռոտացիայի ընթացակարգը, համաձայն որի՝ երկու տարին մեկ անգամ հրապարակվում է Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման մասին նոր հայտարարություն, որին կարող են մասնակցել նաև Խորհրդի անդամ ՀԿ-ները։ Կապված առաջարկվող վերոնշյալ նախագծի հետ՝ անհրաժեշտ է ռոտացիայի ընթացակարգը հավասարապես կիրառելի դարձնել նաև Խորհրդի անդամության համար առաջարկվող ՀԿ միավորման (ցանցի) համար։ Առաջարկություն․ • ներկայացված նախագծով լրացում նախատեսել նաև ՀՀ վարչապետի 24․06․2019թ․ N 808-Ն որոշման N3 հավելվածի 4-րդ գլխի 18-րդ կետում՝ ամրագրելով, որ երկու տարին մեկ Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման հայտարարությունը վերաբերում է նաև ՀԿ միավորմանը (ցանցին)։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ առավել նպատակահարմար է շրջանառությունից հանել առաջարկվող Նախագիծը, քանի որ Խորհրդի կազմում ՀԿ միավորումների (ցանցերի) համար հատուկ տեղ նախատեսելը ստեղծում է անհավասար մրցակցություն և արտոնյալ կարգավիճակ առանձին ՀԿ-ների համար: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրվող և զբաղվող ՀԿ-ների քանակը հետզհետե ավելանում է և հարկավոր է հնարավորությունը բաց պահել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար:

Узнать больше