<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>
-
1 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
2017թ. հունվարի 9-ին ուժի մեջ մտած <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է, ապա զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հատուցում չեն ստանում: ՀՀ քննչական կոմիտեի վերլուծությունների արդյունքում Օրենքի հիշյալ դրույթը պրակտիկայում տարամեկնաբանությունների տեղիք է տալիս, որի արդյունքում վնասների հատուցման գործընթացը ձգձգվում է: Նախագծով առաջարկվող լրացման արդյունքում <<կանխամտածված օրինազանցության>> վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրի մինչդատական վարույթ իրականացնող մարմինը, որով կհստակեցնի օրենքով նախատեսված վնասների հատուցման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Обсуждалось
15.06.2017 - 30.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 8016
Принт