«Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2020 թվականի N ___ Ն
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
_______ի _____-ի N __-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքներն այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
- Բնակչության և Զինված ուժերի կենսապահովման նպատակով ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացվող ապրանքները Կառավարության համպապատասխան որոշման համաձայն կարող են՝
1) իրացվել այդ ապրանքների սեփականատեր կազմակերպությունների կողմից՝ ազատ վաճառքի եղանակով.
2) հանձնվել Կառավարության կողմից սահմանված կազմակերպություններին կամ սպառողներին՝ բնակչության նորմավորված մատակարարումը կազմակերպելու համար:
- Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացվող ապրանքները սահմանված կարգով այլ կազմակերպություններին կամ սպառողներին հանձնելու դեպքում այդ ապրանքների սեփականատեր կազմակերպություններին նշված ապրանքների արժեքը հատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
- Յուրաքանչյուր կազմակերպության համար ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հատուցման գումարը հաշվարկվում է լիազոր մարմնի կողմից՝ ելնելով վերջին 12 ամսվա ընթացքում այդ կազմակերպության կողմից ներկրված՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլված նույն տեսակի ապրանքի միջին կշռված գնից:
- Ռազմավարական պաշարները այլ կազմակերպություններին կամ սպառողներին հանձնելիս կազմվում է եռակողմ հանձնման-ընդունման ակտ՝ համաձայն ձևի, որը ստորագրվում է Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները հանձնող կազմակերպության, ընդունող կազմակերպության կամ սպառողի և լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից:
- Փոխհատուցում ստանալու նպատակով Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները այլ կազմակերպությանը կամ սպառողին հանձնած կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթուղթ:
- Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների փոխհատուցման ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, եթե ռազմական դրություն չի հայտարարվել:
- Ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների հատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև ռազմական դրության ավարտին հաջորդող 60-րդ աշխատանքային օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
_______ի _____-ի N __-Ն որոշման
Ձև N 1
ԱԿՏ N______________
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ՀԱՆՁՆՄԱՆ– ԸՆԴՈՒՆՄԱՆ
__ _________ 202__ թ
Լիազոր մարմնի 20__ թ.___________ ___-ի N____________ կարգագրի հիման վրա ____________________________________ կողմից ____________________________________ հանձնված
(հանձնող կազմակերպության անվանումը) (ընդունող կազմակերպության անվանումը)
ռազմավարական պաշարների նյութական արժեքների՝
NN |
Նյութական արժեքների անվանումները |
Տեսակը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծանոթություն |
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
Քանակը (կշիռ կամ հատ) տառերով__________________
Լրացուցիչ տեղեկություններ_____________________________________
ՀԱՆՁՆՈՂ՝
Կ.Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ_________________ ____________
(ստորագրություն) (անուն ազգանուն)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _________________ ____________
(ստորագրություն) (անուն ազգանուն)
ԸՆԴՈՒՆՈՂ՝
Կ.Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ (ՀԻՄՆԱՐԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ)
(ԼԻԱԶՈՐ ԱՆՁ) _________________ ________________
(ստորագրություն) (անուն ազգանուն)
________________________________________________
(պաշտոն,անձը հաստատող փաստաթուղթ)
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Կ.Տ.
_________________ ____________________________________________________
(ստորագրություն) (պաշտոն, անուն ազգանուն, անձը հաստատող փաստաթուղթ)
-
Обсуждалось
28.08.2020 - 12.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 8470
Принт