В стадии разработки
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
0 - Против
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ փոփոխվել են օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Հետևաբար, նախագծով ներդաշնակեցվում են ներպետական իրավական ակտերը ԵՏՄ իրավական ակտերի պահանջներին:
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից և դրանց փոփոխություններից ու լրացումներից։ Ուստի անհրաժեշտ է ապահովել ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի ներդաշնակեցում:
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման հավելված 1-ի և հավեված 5-ի ցանկերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին՝ ապահովելով պատշաճ միասնական մաքսային հսկողություն:
Ակնկալվում է գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակեցում և իրավակարգավորումների անխափանություն ու արդյունավետություն:
-
Обсуждалось
28.08.2020 - 15.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5626
Принт