В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կողմից ընտրված հաշվեցուցակային զենքի փամփուշտների ձեռքբերման հետ, որոնք գործող որոշմամբ ընդգրկված չեն եղել Ոստիկանության սպառազինության ցանկում և հետևաբար դրանց ձեռքբերումը գործնականում հնարավոր չէ:
Սպառազինության ցանկում առկա են քաղաքացիական զենքեր, մասնավորապես՝ որսորդական, որոնց օգտագործումը ծառայության ընթացքում նպատակահարմար չէ։ Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել զենքերի անվանումները, բացել հապավումները՝ տարընկալումից խուսափելու համար, ինչպես նաև լրացնել կոնկրետ զենքերի համար նախատեսված փամփուշտների տեսակները, որնոք ընդգրկված չեն եղել սպառազինության ցանկում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել Ոստիկանության սպառազինության ցանկը, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, ապահովել Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի Ոստիկանության սպառազինության ցանկում ընդգրկված զենքերի տեսակները, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, կապահովվի Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
25.08.2020 - 09.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Полиция
Просмотры 7544
Принт