Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի               N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սուրեն Քյուրումյանին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում որակյալ կրթություն ստանալու նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը երկարաձգելու հնարավորություն ընձեռմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Սուրեն Քյուրումյանին /ծնված՝ 11.01.1998թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Մամիկոնյանց 3 շ., բն. 99, սովորում է ԳԴ Բոննի համալսարանի մագիստրատուրայում/ ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ամառային զորակոչ։ Ս. Քյուրումյանն ուսումնառության ժամկետների վերաբերյալ համալսարանի կողմից 2019 թվականի հուլիսի 9-ին ստացված տեղեկանքը, ըստ որի նրա ուսումնառությունն ավարտվելու է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, համաձայն վերոնշյալ որոշման 4-րդ կետի՝ ներկայացրել է զինկոմիսարիատ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է եղել Կառավարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի               N 912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ս․ Քյուրումյանին՝ իր իսկ կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն ավարտելու ուսումնառությունը 2021 թվականի հոկտեմբերի 1-ին և ներկայանալու համապատասխան զինվորական կոմիսարիատ 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

  • Обсуждалось

    24.08.2020 - 08.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7539

Принт