В стадии разработки
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք 1-ին հոդվածում «չափանիշները» բառից հետո լրացնել «,մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մրցույթին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում: Ընդ որում, որպես հայտատու չեն կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի բաժնեմասնակցությամբ ընկերություններն ու դրանց մասնակցությամբ կոնսորցիումները.».
- 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ կամ մրցույթ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.».
3) լրացնել նոր 24.1-րդ-24.10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․
«24.1) հրավեր` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.
24.2) հայտ` հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.
24.3) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում 2-րդ փուլում հայտատուների կողմից ներկայացվող հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
24.4) պայմանագրի ապահովում` հաղթող հայտատուի կողմից ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ), որը (որոնք) նախատեսվում է (են) ՊՄԳ ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, հրավերով և ՊՄԳ պայմանագրով.
24.5) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման համար ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված ինտերնետային կայք.
24.6) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` 2-րդ փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական և ֆինանսական առաջարկները.
24.7) արժեքի վրա հիմնված ընտրություն` 2-րդ փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշներին բավարարող լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.
24.8) ֆինանսական առաջարկ՝ 1-ին փուլում ընտրված հայտատուի կողմից մրցույթի հրավերով սահմանված չափանիշներին համապատասխան՝ ֆինանսական, գնային, քանակական առաջարկ.
24.9) տեխնիկական առաջարկ՝ ընտրված հայտատուի կողմից հրավերի տեխնիկական չափանիշներին համապատասխան 2-րդ փուլում ներկայացվող առաջարկ.
24․10) ծրագրերի զարգացման ֆոնդ` ՊՄԳ ծրագրերի պատրաստման նպատակով իրավասու մարմնին անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու նպատակով ՊՄԳ ընթացակարգերի համաձայն ստեղծված կառուցակարգ.»։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 7-րդ կետի վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ կետերով.
«8) մասնավոր գործընկերոջ ընտրության մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը.
9) ցանկացած իրավաբանական անձի համար, անկախ նրա օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից, մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացին մասնակցելու իրավահավասարություն.
- մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում:»։
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.»
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ-2.5-րդ կետերով.
«2.1) քաղաքականություն մշակող մարմնին է ներկայացնում ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկներ.
2.2) ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված կարգով կառավարությանը տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի պատրաստման և իրականացման գործընթացների` սույն Օրենքին և ՊՄԳ ընթացակարգերին համապատասխանության վերաբերյալ.
2.3) վարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան.
2.4) մասնակցում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի առաջմղմանը.
2․5) կառավարում է ծրագրերի զարգացման ֆոնդը.»։
Հոդված 6 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 հոդվածով.
«Հոդված 81. Ծրագրերի զարգացման ֆոնդ
- Ծրագրերի զարգացման ֆոնդի նպատակն է օժանդակել (ներառյալ փորձագետների ներգրավման միջոցով)․
1) ՊՄԳ ծրագրերի պատրաստմանը՝ ներառյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումների իրականացմանը․
2) ՊՄԳ ծրագրի մրցութային փաստաթղթերի մշակմանը․
3) ՊՄԳ պայմանագրերի մշակմանը․
- Ծրագրերի զարգացման ֆոնդի աղբյուր կարող են հանդիսանալ՝
1) պետական կամ համայնքների բյուջեներից տրամադրվող հատկացումները․
2) Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող նվիրատվությունները, հանգանակությունները, դրամաշնորհները և վարկերը
3) հաղթող հայտատուների կողմից որպես կոնցեսիոն վճարներ կամ գործարքի գծով որպես այլ վճար վճարվող ֆինանսական միջոցները։
- ՊՄԳ ստորաբաժանումը ՊՄԳ քաղաքականությունը մշակող մարմնի և լիազոր մարմնի համաձայնությամբ լիազորված է կառավարելու և բաշխելու ծրագրերի զարգացման ֆոնդը:
- Ծրագրերի զարգացման ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի պատրաստման համար։»։
Հոդված 7 Օրենքի 10-րդ հոդվածում՝
- վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-12-րդ մասերով.
«5. ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմնին ներկայացնել հնարավոր ծրագրի իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձևաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր)։ Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն Օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն Օրենքով և ՊՄԳ ընթացակարգերով։
- Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, եթե՝
- մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ.
- առաջարկվող ծրագիրը հիմնված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում վերհանված ծրագրային գաղափարի վրա.
- առաջարկն ուղեկցվում է հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, որում նվազագույն տեղեկությունները սահմանվում է Օրենքով և ՊՄԳ ընթացակարգերով.
- առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ առաջարկի նկատմամբ կիրառելի Օրենքով և ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված նվազագույն տեղեկությունները.
- առաջարկի հնարավոր ՊՄԳ ծրագրի ֆինանսական կենսունակությունն ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականության անհատույց տրամադրման։
- 7. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝
- մասնավոր նախաձեռնողի կողմից ներկայացված ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների նախնական ստուգում.
- սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափորոշիչներին առաջարկի համապատասխանության գնահատում։
Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս և հնարավոր ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ և լրացումներ։
- ՊՄԳ ընթացակարգերով կարող են նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչև գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաև ՊՄԳ ձևաչափով մրցույթի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ։
- 9. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել ծրագրի՝ ՊՄԳ ձևաչափով մրցույթի իրականացման վերաբերյալ որոշում։
- ՊՄԳ ծրագրի վերաբերյալ կառավարության որոշմամբ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի մրցույթի ընթացքում մասնավոր նախաձեռնողին կարող է տրամադրվել հետևյալ առավելություններից որևէ մեկը՝
- 1-ին փուլի հաղթահարում.
- մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ մասնավոր նախաձեռնողի կատարած և իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում.
- բացառիկ դեպքերում՝ մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հայտատուի ֆինանսական առաջարկին սեփական ֆինանսական առաջարկը համապատասխանեցնելու իրավունք։ Ընդ որում, առավելությունը կարող է տրամադրվել հետևյալ բոլոր հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում.
ա. նմանատիպ ծրագիր Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել կամ նախատեսվող ծրագրի ծավալը կրկնակի գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ պայմանգերերի շրջանակներում մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալին՝ գումարային արտահայտությամբ.
բ. տրվում է ընկերությանը, որը տվյալ ոլորտում ունի ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված բարձր վարկանիշ.
գ. տրվում է ընկերությանը, որը արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է իր մասնակցության մասին մասին և ստանձնել է մրցույթին մասնակցության պարտավորություն։
11․ Այն դեպքում, եթե մասնավոր նախաձեռնողի առաջարկն ուղեկցվում էր նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ապա վերջինիս կարող է տրվել միայն սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված ծախսերի փոխհատուցում:
- ՊՄԳ ընթացակարգերով հաստատվում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի շրջանակներում հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկերի բաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր ոլորտները, որոնցից դուրս ներկայացվող առաջարկները ենթակա չեն գնահատման՝ անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներց։»։
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 141-րդ-1411-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1. Մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները
1․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով կամ դրանցով սահմանված կարգով։ Մրցույթին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:
- Հայտատուն պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, որոնք բխում են ՊՄԳ պայմանագրի պահանջներից`
- մասնագիտական փորձառություն և տեխնիկական կարողություններ.
- ֆինանսական և տնտեսական կարողություններ.
- ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված լինելու դեպքում՝ ծրագրի իրականացման համար էական որակավորման այլ չափանիշներ։
- Մրցույթին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`
1) նախատեսված չեն սույն հոդվածով.
2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.
3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:
- Հրավերով սահմանվում են հայտատուի` տվյալ մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորման համար անհրաժեշտ չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
- Արգելվում է փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը մրցույթին, բացառությամբ` կոնսորցիումով մրցույթին մասնակցելու դեպքերի։ Սույն մասի իմաստով իրավաբանական անձանց փոխկապակցվածության դեպքերը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։
- Հայտատուները կարող են ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված կարգով մրցույթին մասնակցել կոնսորցիումով։
- ՊՄԳ ընթացակարգերով սահմանվում է մրցույթի յուրաքանչյուր փուլի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը:
- Հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մրցույթի հայտարարությամբ։
Հոդված 14.2. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետևանքները
- Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի՝ մրցույթի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրն իրավասումարմիննայդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:
Հոդված 14.3. Մրցույթի պաշտոնական լեզուն
- Մրցույթին վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` նաև անգլերեն կամ ռուսերեն:
- Մրցույթի պաշտոնական լեզուն հայերենն է։ Մրցույթի հայտարարությամբ և (կամ) հրավերով պաշտոնական լեզուն, հայերենից բացի, կարող է լինել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հոդված 14.4. Մրցույթի ձևերը և արդյունքների գնահատումը
- Մրցույթի անցկացման ձևերն են` բաց և փակ։
- Բաց մրցույթն իրականացվում է երկու փուլով` 1-ին և 2-րդ։ Իրավասու մարմինը հայտարարում է 1-ին փուլ, որի արդյունքների հիման վրա հրավեր է ներկայացնում միայն ընտրված հայտատուներին։ 2-րդ փուլին մասնակցելու համար ընտրված հայտատուներին տրամադրվում է հրավեր։
- Փակ մրցույթն իրականացվում է երկու փուլով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Փակ մրցույթը կիրառվում է, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծը պարունակում է պետական գաղտնիք։
- Մրցույթի գնահատման եղանակներն են`
- որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ,
- արժեքի վրա հիմնված ընտրություն։
- Մրցույթի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Մրցույթի արդյունքները գնահատվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ իրավասու մարմնի հրամանով հաստատված գնահատող հանձնաժողովի կողմից։ Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։
Հոդված 14.5. Մրցույթի հայտարարությունը և հրավերը
- Հայտարարություններին և հրավերներին ներկայացվող պահանջները, տեղեկագրում դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով։
Հոդված 14.6. Մրցույթի 1-ին փուլը
- Մրցույթն սկսվում է 1-ին փուլով, որի մասին ՊՄԳ ընթացակարգերով սահմանված կարգով հրապարակվում է հայտարարություն և 1-ին փուլի հրավեր։
- 1-ին փուլի հրավերով սահմանված կարգով գնահատվում են 1-ին փուլի համար ներկայացված հայտերը` մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորումը, որի արդյունքներով գնահատող հանձնաժողովը կազմում և հաստատում է ընտրված հայտատուների ցանկը։
- Եթե 1-ին փուլին հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու և (կամ) ընտրվել է երեքից պակաս հայտատու, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`
1) 1-ին փուլի հայտարարությունը վերահրապարակվել.
2) կազմակերպվել նոր 1-ին փուլ.
3) 1-ին փուլը չկայացած հայտարարվել:
- Իրավասու մարմինը հրավեր է ներկայացնում միայն 1-ին փուլի արդյունքներով ընտրված հայտատուներին։
- Հայտատուն հայտը լրացնում և ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտատուն չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:
- Հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, հայտերի կազմման, այդ թվում որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատախանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետները, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգերով։
Հոդված 14.7. Մրցույթի 2-րդ փուլը
- 1-ին փուլում ընտրված հայտատուների ցանկի հաստատումից հետո իրավասու մարմինը ՊՄԳ ընթացակարգերով սահմանված կարգով տեղեկագրում հրապարակում է և ընտրված բոլոր հայտատուներին միաժամանակ տրամադրում է հրավեր:
- Հրավերով սահմանվում է մրցույթի գնահատման եղանակը և կիրառելի չափանիշները, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և սահմանված լինելու դեպքում դրանց տրվող կշիռները, հայտերի լրացման և ներկայացման կարգը, ՊՄԳ պայմանագրի նախագիծը և ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված այլ տեղեկություններ։
- Հայտերի ներկայացումն ու գնահատումն իրականացվում է միաժամանակ երկու առաջարկով` տեխնիկական և ֆինանսական։
- Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են։ Տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկները։
- Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են։ Տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը։
- Նախքան հայտերի ներկայացումը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ 1-ին փուլում ընտրված հայտատուների հետ՝ ՊՄԳ ծրագրի առնչությամբ, հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում)։
- Հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մրցույթում հաղթող հայտատուն։
- Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող հանդիպումների վարման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետները, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգերով։
Հոդված 14.8 Բողոքարկման կարգը
- Մրցույթի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի, գնահատող հանձնաժողովի և ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
- Մրցույթի, այդ թվում՝ բողոքի քննման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
- Մրցույթի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն նախքան ՊՄԳ պայմանագրի կնքումը բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները ՊՄԳ բողոքարկման խորհրդին:
- ՊՄԳ ընթացակարգերով սահմանվում են ՊՄԳ բողոքարկման խորհրդի անդամների ներգրավման, վարձատրության և որակավորման, տվյալ բողոքի քննման համար անհրաժեշտ խորհրդի կազմի հաստատման, ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործունեության և որոշումների կայացման կարգը, ինչպես նաև բողոքների ներկայացման համար անհրաժեշտ վճարների չափը և դրանց վճարման կարգը։
Հոդված․ 14.9. Մրցույթը չկայացած հայտարարելը
- Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
- հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
- ՊՄԳ պայմանագիր չի կնքվել։
- Մրցույթը չկայացած հայտարարելու կարգը և այդ առնչությամբ տեղեկագրում հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
Հոդված 14.10. Հայտի և պայմանագրի ապահովումը
- 2-րդ փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով և կարգով ներկայացնում է հայտի ապահովում։
- Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով և կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովման միջոցներ։ ՊՄԳ ծրագրով կարող է նախատեսվել ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար առանձին պայմանագրի ապահովման միջոց ներկայացնելու պահանջ։
- Հայտի և պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով:
- Հայատատուն վճարումէ հայտի ապահովումը, եթե նա`
- հայտարարվել է ընտրված հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից.
- խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է մրցույթին տվյալ հայտատուին հետագա մասնակցության դադարեցմանը․
- հայտարարվելէ ընտրված հայտատու, սակայն հրաժարվում է մրցույթին հետագա մասնակցությունից:
- Հայտի և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, գործողության ժամկետը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով։
Հոդված 1411 Ուղիղ բանակցությունները
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանն ուղղակիորեն առնչվող բացառիկ դեպքերում ՊՄԳ պայմանագիրը կարող է կնքվել առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների հիման վրա։
- Ուղիղ բանակցությունների նկատմամբ կիրառելի պահանջներն ու դրանց իրականացման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգերով:»։
Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը։
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151-րդ հոդվածով.
«Հոդված 151 Ինստիտուցիոնալ ՊՄԳ ծրագրերը
- Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կարող է իր հիմնադրած կազմակերպության միջոցով ունենալ անուղղակի մասնակցություն տվյալ ՊՄԳ ծրագրում (ինստիտուցիոնալ ՊՄԳ ծրագիր)։ Եթե ծրագրում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անուղղակի մասնակցության հանգամանքը հայտնի չի եղել սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին ծրագրի համապատասխանության որոշման ժամանակ, ապա այդ չափանիշներին ծրագրի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված կարգով պետք է գնահատվի կրկին։
- ՊՄԳ ծրագրում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցության դեպքում այդպիսի մասնակցությունը պետք է հավասարապես առաջարկվի մրցույթում հաղթող յուրաքանչյուր հայտատուին, որի մասին նախապես նշվում է մրցութային փաստաթղթերում։
- Ինստիտուցիոնալ ՊՄԳ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը պատասխանատվություն չեն կրում իրենց հիմնադրած կազմակերպության ստանձնած պարտավորությունների համար՝ անկախ տվյալ կազմակերպության կազմակերպաիրավական ձևից։
- Լիազոր մարմինը պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված տվյալ կազմակերպության կողմից ՊՄԳ ծրագրին մասնակցության համաձայնություն՝ հիմք ընդունելով վերջինիս ֆինանսական դրությունը, ինչպես նաև կառավարման արդյունավետությունը։»։
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերի և այդ ռիսկերի՝ հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխումը․»
- ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10 պայմանագրի ապահովման միջոցները, դրանց ներկայացման կարգը և մասնավոր գործընկերոջ կողմից դրանց վճարման հիմքերը և կարգը»։
Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերով իրականացվող կամ դրանց հիման վրա իրականացվելիք ՊՄԳ ծրագրերի նկատմամբ։ Այդ ծրագրերի իրականացման կարգը և դրանց նկատմամբ կիրառելի պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։»։
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. _________ __ Երևան ՀՕ-__-Ն |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել․ «, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջն իրավունքների շնորհումը.» բառերը և «ձեռքբերումը» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր կետով.
«4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքների, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։»։
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել՝
- Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը.
- Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. _________ __ Երևան ՀՕ-__-Ն |
-
Обсуждалось
21.08.2020 - 11.09.2020
-
Тип
Закон
-
Область
Экономика, Финансовая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6414
Принт