Добавить в избранное

В стадии разработки

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

„___ „  ___________  2020 թվականի  N ___ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ   (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

N -  Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ   (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքով այն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (այսուհետ` եզրակացություն (թույլատրագիր)) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման N 2 և N 6 հավելվածներում, Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելու դեպքում (այսուհետ՝ թափոններ)։
  2. Չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։
  3. Թափոնների անդրսահմանային տեղափոխումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արգելվում է։
  4. Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` դիմումատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն է (այսուհետ` իրավասու մարմին) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) գրավոր դիմում, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը.

2) եզրակացության (թույլատրագրի) նախագիծ՝ լրացված համաձայն սույն կարգին կցված ձևի.

3) պայմանագրի պատճենը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունները հաստատող մեկ այլ փաստաթղթի պատճեն.

4) պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են թափոնները և (կամ) որի տարածքով տեղափոխվում են թափոնները՝ «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիային (այսուհետ՝ Բազելյան կոնվենցիա) համապատասխան (թափոնների արտահանման դեպքում).

5) թափոններ արտահանողի և արտադրողի կամ ներմուծողի և սպառողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ դիմումատուն հանդես է գալիս որպես միջնորդ.

6) թափոնների փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի (ներմուծողի) ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում խոսվում է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին.

7) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում (հայերեն, ռուսերեն և տարանցիկ փոխադրման երկրի համար ընդունելի լեզվով).

8) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ.

9) թափոնների օգտագործման համար տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման), թափոնների ներմուծման դեպքում,

10) թափոնների գործածության գործունեության լիցենզիայի, փոխադրման և այլ ներդիրների համարները և ամսաթվերը.

11) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

  1. Դիմումատուն եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերն իրավասու մարմին կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
  2. Իրավասու մարմնի կողմից եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում կամ մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում (ժամկետի մեջ չի մտնում Բազելյան կոնվենցիային համապատասխան պետական իրավասու մարմնի համաձայնությունը ստանալու ժամանակահատվածը, որի տարածք ներմուծվելու են թափոնները կամ որի տարածքով տեղափոխվելու են թափոնները՝ թափոնների արտահանման դեպքում):
  3. Դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերում ձևական սխալների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը ոչ լիակազմ կամ թերի լինելու դեպքում իրավասու մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է դիմումատուին` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և սահմանված կարգով կրկին ներկայացնել:
  4. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է տրվել (ձևակերպվել) թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
  5. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) չեն ներկայացվել սույն կարգի 4-րդ կետով պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

  1. Իրավասու մարմնի կողմից եզրակացության (թույլատրագրի) տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
  2. Եզրակացության(թույլատրագրի) գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին։
  3. Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցը եզրակացության (թույլատրագրի) բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, եզրակացությունը (թույլատրագիրը) հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տալիս դրա պատճենը` այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
  4. Մաքսային մարմինները եզրակացությունների (թույլատրագրերի) կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ ներկայացնում են իրավասու մարմին:
  5. Տրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։
  6. Եզրակացությունում (թույլատրագրում) փոփոխություններ չեն կատարվում, դրա ժամկետը չի երկարացվում, անհրաժեշտության դեպքում, սույն կարգին համապատասխան, տրվում է նոր եզրակացություն (թույլատրագիր), իսկ նախկինում տրված եզրակացությունը (թույլատրագիրը) վերադարձվում է իրավասու մարմին:
  7. Տրված եզրակացության (թույլատրագրի) կորստի դեպքում իրավասու մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող եզրակացության (թույլատրագրի) կրկնօրինակը։
  8. Թափոնների անդրսահմանային տեղափոխումների հետ կապված սույն որոշման շրջանակներում չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Ձև

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

(ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ)

Заключение (разрешительный документ)

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

О трансграничном перемещении опасных отходов при осуществлении взаимной

торговли государств-членов Евразийского экономического союза 

N ________/202__/_____

 

___________________________________________________________________________________

(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի անվանումը)

(Наименование органа государственной власти государства - члена Евразийского экономического союза, выдавшего заключение)

 

 Տրվել է (выдано)

___________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

 (Название организации, юридический адрес, страна)

 

Տեղափոխման տեսակը (вид перемещения)_____________________________________________________

______________________________________

(Միասնական ցանկի բաժինը)

(Раздел Единого перечня)

______________________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը) (Код TH ВЭД ЕАЭС)  

 

Ապրանքի անվանումը
(Наименование товара)

Քանակը
(Количество)

Չափի միավորը
(Единица измерения)

 

 

 

 

 

Ստացողը/ուղարկողը

(получатель/отправитель)

_______________________________________________

(Անվանումը, գտնվելու վայրը, երկիրը) (Название, юридический адрес, страна)

______________________________________________________________________

Նշանակման/ուղարկման երկիրը (Страна назначения/отправления)

_______________________________________________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը (Цель ввоза (вывоза)___________________________

_______________________________________________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը (Срок временного ввоза (вывоза)

_______________________________________________________________________

Հիմքը (Основание)________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ (Дополнительная информация) _______________________________

________________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը

(Страна транзита)

    __________________________________________________

(տարածքով տարանցիկ փոխադրում) (Транзит по территории)

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև (Заключение действительно по) ____ ________ 20____ թ. г.

 

Ստորագրությունը (Подпись) ______________ Ամսաթիվը (Дата) ____ ___20____ թ. г.

 

 

__________________________________

(Ա. Ա. Հ.) (Ф.И.О.)

 

Կ. Տ. (М. П.)

______________________________________

(պաշտոնը) (Должность)

 

 

 

 

  • Обсуждалось

    21.08.2020 - 10.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5882

Принт