В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը` կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը բխում է նախարարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշմամբ լուծարվել է մեկ մանկատուն և չորս երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Նախագծով առաջարկվող՝ «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, (այսուհետ՝ ՊՈԱԿ) որը վերը նշված որոշմամբ լուծարված երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններից մեկն է, նպատակային ծրագրի իրականացման նպատակով միաձուլման տեսքով վերակազմակերպելու է, դրա փոխարեն ստեղծվելով «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Դեռևս 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ խնամքի 4 հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնցից 201-ը վերադարձել է կենսաբանական ընտանիք՝ ընտանիքների հետ ուղղորդված մասնագիտական աշխատանքի և տրամադրված աջակցության արդյունքում: Այժմ 29 երեխա՝ «Գյումրու թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ից և Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունից (գործունեությունը դադարեցվել է), խնամք են ստանում «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ում: Այդ երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են (ըստ գնահատված կարիքի դեռևս առկա չեն երեխաների ընտանիք վերադարձի համար նպաստավոր պայմաններ): Հաշվի առնելով նմանատիպ դեպքերը, երբ երեխան ունի կենսաբանական ընտանիք, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից, նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծելու ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու հրատապ տեղավորման և մասնագիտական աշխատանքի կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում նախարարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ իրավական ակտերում, որոնք հավանության են արժանացել և ընդունվել ՀՀ կառավարության կողմից: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381- Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշումներում՝ հաստատությունների տիպերում ավելացնելով ճգնաժամային աջակցության կենտրոնը և ուղղորդման մեխանիզմները: Միաժամանակ, ապաինստիտուցիանալացմանը զուգահեռ նախարարությունը զարգացնում է երեխային տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին: Մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հրատապ աջակցության կարիք ունեցող երեխաներին, շատ հաճախ հնարավոր չի լինում օպերատիվ օգնել, քանի որ ճգնաժամային աջակցության մոդել գործում է միայն Երևանում: Սույն նախագծի ընդունմամբ Գյումրիում կստեղծվի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն, որտեղ սոցիալական աջակցություն կստանան Շիրակի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաներն՝ անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով: Ճգնաժամային աջակցության կենտրոնի ծառայություններից կօգտվեն նաև դեռևս գործող «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաները: Միաժամանակ, հաստատությունում ցերեկային սոցիալական ծառայություն կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաները: 2020 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿԻ և «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն, ինչպես նաև վերջինիս շենքը կհատկացվի «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ շուրջօրյա կարճաժամկետ խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն՝ 100 երեխա: Ստեղծվելիք երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոնը տեղակայվելու է «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքում` հաշվի առնելով այն, որ հաստատությունը գտնվում է քաղաքի կենտրոնում և ունի տարածքի համար բավարար պայմաններ: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի նպատակն է Գյումրի քաղաքում ստեղծել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալ-մանկավարժահոգեբանական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
Նախագծի ընդունման արդյունքում Գյումրի քաղաքում կստեղծվի «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, որը հնարավորություն կնձեռի օպերատիվ աջակցություն տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Շիրակի և հարակից մարզերի 0-18 տարեկան երեխաներին (անհրաժեշտության դեպքում՝ նաև խնամողի հետ)՝ առավելագունը 6-ամսյա ժամկետով և 2-18 երեխաներին: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը բխում է նախարարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար:
Նախագծի նպատակն է Գյումրի քաղաքում ստեղծել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալ-մանկավարժահոգեբանական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:
-
Обсуждалось
20.08.2020 - 04.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6113
Принт