ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
3 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված N N 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ հավելվածներում (այսուհետ` հավելվածներ) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածների ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել
«կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
2) հավելվածներից հանել «ՀՀ ԿԳ» բառերը,
3) հավելված N 1-ի`
ա. 2-րդ կետում <<կրտսեր,>> բառից հետո լրացնել <<միջին,>> բառը,
բ. Ձև N 1-ի 3-րդ սյունակում <<կրտսեր նախադպրոցական տարիք>> բառերից հետո լրացնել <<միջին նախադպրոցական տարիք>> բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
18.08.2020 - 03.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 7171
Принт