Добавить в избранное
Проект не принят
Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 17.08.2020 13:08:27 | Հավելվածը կցված չի, ուստի առաջարկ անել, կարծիք հայտնելը դառնում է անհնարին | Տեխնիկական պատճառներով հավելվածը չի կցվել: | Հավելվածը ևս մեկ անգամ կցվել է: |
2 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: | Կետը կրկնում է 2-րդ կետին | Պարզաբանումը ներկայացվել է 2-րդ կետում |
3 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից: | Կետը կրկնում է 3-րդ կետին | Պարզաբանումը ներկայացվել է 3-րդ կետում |
4 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 | Անհրաժեշտ է որպես միջոցառում ներառել նաև «Ջուր և առողջություն » արձանագրության վավերացումը | Չի ընդունվել: | Սույն փաստաթուղթը «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ է, ուստի, գործողությունների ծրագրում արձանագրության վավերացման գործընթացը չի կարող ներառվել և դիտարկվել որպես միջոցառում: |
5 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 | Սևան, Հրազդան ջրավազանների կառավարման պլանների մշակման ժամկետը սահմանել մինչև 2020 թվականի 4-րդ եռամսյակը, քանի որ այդ ջրավազանների կառավարման պլանների մշակման աշխատանքները սկսվել են 2018 թվականի 1-ին կիսմայակից | Չի ընդունվել: | Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.: Ինչ վերաբերվում է նախագծում նշված Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանին, մշակման աշխատանքները դեռ չեն մեկնարկել |
6 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:45:55 | Այս որոշման նախագծում պետք է ներառվի նաև 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքում նախատեսված հետևյալ դրույթները՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները 2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը 3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները 4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները | Չի ընդունվել | 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի ընդունումից հետո ընդունվել է ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշումը, որով արդեն իսկ նախատեսված են նշված միջոցառումները, դրանց պատասխանատու մարմինները, և կատարման ժամկետները: |
7 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: | Չի ընդունվել | Նախագծի ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III-ը վերաբերվում է խմելու ջրի հասանելիությանը, մասնավորապես՝ չսպասարկվող բնակավայրերի, այլ ոչ թե խմելու ջրի մատակարարման տևողությանը: |
8 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 24.08.2020 18:47:27 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից | Չի ընդունվել | 2. ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV-ի նպատակներին ուղղված միջոցառումների և գործողությունների իրականացման արդյունքում ակնկալվում է օրենսդրական դաշտի մոտարկում ԵՄ հրահանգներին և միջազգային պահանջներին, նոր ջրահեռացման համակարգերի կառուցում կամ առկաների վերակառուցում, ինչպես նաև հանրակրթական և մարզային բժշկական հաստատությունում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում, ուստի դրանց իրականացման ժամկետները չեն կարող բխել ՀՕ-16-26-Ն օրենքի անցումային դրույթներում նշված ժամկետներից: Սույն գործողությունների ծրագրում նշված ժամկետները սահմանելիս հիմք են ընդունվել ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրով սահմանված ժամկետները, որոնք սահմանված են հաշվի առնելով ԿԶՆ-ի վերջնաժամկետը՝ 2030թ. Սոին |
9 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 | Եթե «Ջուր և առողջություն » արձանագրությունը չի վավերացվել, արդյոք ժամանակավրեպ չի «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ հաստատումը | Չի ընդունվել: | «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ծրագիրը ժամանակավրեպ չի: Անկախ վավերացումից երկիրը կարող է սահմանել իր թիրախները և միջոցառումները: Արձանագրությունից կամ այլ միջպետական փաստաթղթից բխող միջոցառումների ծրագիրը, չի կարող սահմանել այդ արձանագրության, կամ այլ միջպետական փաստաթղթի վավերացումը, ինչը քաղաքական որոշում է: |
10 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 | Ինչպես նշել եք Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն նշում եք, որ դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.-ն է: Ջրավազանային կառավրման պլանները շատ կարևոր փաստաթղթեր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառվարման, պահպանման համար, որտեղ ներռավում են նաև ջրիային հաշվեկշռը, ջրի բաշխումն ըստ գերակայությունների և այլն: Եթե նման կարևորության կառավարման պլանների նախագծերի ընդունման իրատեսական ժամկետը 2 տարի է, ապա կարելի է եզրակացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անգործնեության մեջ է: | Չի ընդունվել | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ XIX-ի «Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակում» միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2025թ., ինչը ենթադրում է, որ երկիրը մինչև 2025թ.-ը կունենա 3 ջրավազանների կառավարման պլաններ: Ինչպես տեղյակ եք, ջրավազանային կառավարման պլանի նախագի մինչև պաշտոնական ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է շրջանառվի շահագրգիռ կազմակերպությունների միջև, ներկայացվի հանրային քննարկման, հավաքագրվեն շահագրգիռների և հանրության կարծիքները և դիտողությունները: |
11 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 | ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշման մեջ ներառված չի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները, ինչը բխում է 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումը շատ կարևոր է ներառել սույն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ, քանի որ նեկայումս հազարավոր հա հողատարացքների ոռոգման ցանց թափվում են տարբեր կեղտաջրեր, այդ թվում կենցաղային և արտադրական, ինչի արդյունքում ստացված բերքն աղտոտվում է ամենատարբեր աղտոտիչներով, վերջինս սննդային շղթայով անցնում է մարդու օրգանիզմ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո ըստ էության կկարգավորվի վերը նշված խնդիրը: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո նոր կարելի է մշակել 1) բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները, 2) արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները: | Չի ընդունվել: | «Ջուր և առողջություն» արձանագրության ազգային թիրախային ոլորտները, որոնք ներկայացված են սույն ծրագրում ուղղակիորեն չեն առընչվում ոռոգման ջրերի ստանդարտներին Մաքրման կայաններից բաց ջրավազաններ արտահոսող ջրերի որակի նորմերի և հեռացման կարգի մշակումը և սահմանումը, կարող է, ի թիվս այլոց ներառել նաև ոռոգման ջրերի ստանդարտի մշակում և սահմանում: Սակայն, հաշվի առնելով, ոռոգման ջրերի ստանդարտի մշակման կարևորությունը մեր երկրի համար, կարծում ենք տվյալ ստանդարտների մշակման պահանջը պետք է ձևավորվի այլ իրավամկան ակտով, հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ: |
12 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 | Կարծում եմ խմելու ջրի հասանելիության թիրախում կարևոր դերակատարություն ունի անխափամն՝ 24 ժամյա ջրամատակարարումը: | Չի ընդունվել: | «Ջուր և առողջություն» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովմանը: Ջրի և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը: Սույն միջոցառման առաջնային խնդիրը խնդիրը տվյալ բնակայրերի համար խմելու ջրի հավասար հասանելիության ապահովումն է՝ աշխարհագրական դիրքով պայմանավորվածև տվյալ թիրախը չի սահմանում ջրամատակարարման տևողության ապահովումը: Միաժամանակ նաև հայտնում ենք, որ լիցենզավորված մասնագիտական կազմակերպության կողմից 24-ժամյա ջրամատակարարում իրականացվում է միայն համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում, ուստի գործողությունների ծրագրի ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III-ի միջոցառումները ուղված են ի թիվս այլոց նաև ենթակառուցվածքների կառուցմանը և վերակառուցմանը: |
13 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 01.09.2020 13:01:08 | Դուք ներկայացրել եք ԿԶՆ-ի վերջնաժամկետը, սակայն այն պետք համապատասխանի ՀՀ ջրային օրենսգրքի անցումային դրությներում նշված ժամկետներին: Արդյոք գործողությունների ծրագրուն նշված ժամկետները պետք է լինեն ԿԶՆ-ի վերջնաժամկետը, թե կարող է նաև վերջնաժամկետից էլ շուտ իրականացվել: | Չի ընդունվել: | Գործողությունների ծրագրում նշված է «մինչև 2030թ» ինչը ենթադրում է, որ ծրագրում նշված միջոցառումները կարող են իրականացվել նաև ժամկետից շուտ: |
14 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 | ՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել | Չի ընդունվել | Նախարարության կողմից ձեռնարկվել են ԵՄ դիրեկտիվներին ազգային օրենսդրության մոտարկման միջոցառումներ |
15 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 | Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում: | Չի ընդունվել | Նախարարության կողմից ձեռնարկվել են ԵՄ դիրեկտիվներին ազգային օրենսդրության մոտարկման միջոցառումներ, կառավարման պլանների վերանայման միջոցառումները նախատեսված են ՀՀ Վարչապետի 2019թ հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ և այլ իրավական ակտերով: |
16 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 03.09.2020 16:39:50 | Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը: | Չի ընդունվել | Կառավարման պլանների հաստատման համար արդեն իսկ սահմանված են ժամկետներ, որոնց ով ել առաջնորդվում է նախարարությունը: |