Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Naira Saribekyan 18.08.2020 21:16:08 Հանրակրթական դպրոցներում մեծ է ՄԿԱ փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի ավանդը դաստիարակության բնագավառում: Նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացին,կազմակերպումն ու իրականացնում է ուսհաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված, ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղությամբ միջոցառումներ,որը նպաստում է հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքների իրականացմանը ,ապահովում է դպրոց-ընտանիք սերտ կապը : Համադպրոցական միջոցառումները կապող օղակ են դպրոցին և հայրենիքին: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք կրթությունը դաստիարակության հետ զուգահեռ է իրականացվում դպրոցում,առանց մեկը մյուսի անհնար է: Հուսով եմ կընդունեք առաջարկս և Ձեր վերանայմամբ մեր դպրոցները ՍԴԱԿ կունենան: Շնորհակալություն: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
2 Մարիամ Մովսիսյան 18.08.2020 21:20:22 Վերանայեք փոխտնօրենների հաստիքները:Հսկա դպրոցին, որն ունի 45-ից ավելի դասարան, ամբողջ դպրոցին մեկ փոխտնօրե՞ն, ծիծաղելի է:Հետաքրքիր է, այդքան դասալսում, միջոցառում, մեթոդմիավորման նախագահների հետ աշխատանք, նախակրթարան,խմբակներ....ու էլի անվերջ կարելի է թվարկել, ո՞վ պետք է անի...Խեղճ փոխտնօրեն, այդ չնչին աշխատավարձո՞վ...Հաստիքները կրճատելու, մարդկանց անգործ թողնելու և հսկա աշխատանքը մեկի ուսերին բարդելու փոխարեն, նախագիծ կազմողնե՛ր, հաստիքներ ավելացրեք, հաշվի առեք աշակերտ-թիվը՝1500աշակերտ:4փոխտնօրենն անգամ քիչ է, վերանայե՛ք, խնդրում եմ... Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
3 Մարիամ Մովսիսյան 19.08.2020 21:45:57 Հետևում եմ քվեարկության արդյունքներին և հետևություն եմ անում, որ դեմը կողմին կամաց-կամաց գերազանցում է:Այստեղից կարող եք հետևություն անել...Այն մարդը, ով դպրոցի աշխատանքից մի քիչ գաղափար ունի, չի կարող հավանություն տալ այս նախագծին՝ մեկ փոխտնօրեն 1400-1500 աշակերտ ունեցող դպրոցին:Չգիտեմ, թե երբ կլինի ձեր քննարկումը, բայց խելամիտ մարդիկ ընդգրկեք, խնդրում եմ, ովքեր ԴԱկ -ի, ՄԿԱ փոխտնօրենի հաստիքները կվերադարձնեն դպրոցներին, մ/մ նախագահների հաստիքներին ձեռք չեն տա, շուտով խմբակներն էլ կհանեք, դասղեկին էլ ու կմնան ժամավճարով աղքատ ուսուցիչը և անճար տնօրենը...ԱՆՀԵԹԵԹՈւԹՅՈւՆ.... քննարկումը կազմակերպվելու է 21.08.2020թ․-ին
4 Եվա Դավթյան 18.08.2020 22:01:59 Դպրոցում հոգեբանի դերը չափազանց կարևոր է։նա աշխատում է առաջին դասարանցիների հետ՝դպրոցում Ադապտացվելուն,Դեռահասների հետ տարիքային առանձնահատկություններն հասկանալու,ընդունելու ,ուղղորդելու հարցում;ավագ դասարանների հետ մասնագիտական կողմնորոշման հետ հարցերի կարգավորմանը։Անհատական հոգեբանական աջակցության կարիք ունեցող աշակերտների (և ոչ միայն) հետ է աշխատում։Ծնողների հետ է կապ հադտատում։Ուղղորդում է կարիքը ունեցողներին ներանձնային,միձանձնային և բազում հարցերում։Պարբերաբար քննարկումներ է կազմակերպում դասարաններում՝տարբեր հարցերի շուրջ։ Բոլոր քաղաքակիրթ երկներում հոգեբանի ստատուսը գնալով ավելի է բարձրանում։Հայաստաում որոշակիորեն (հետզհետև ավելանում է) ձևավորվել և ձևավորվում է հոգեբանի էության,դերի,կարևորության՝դիմելու անհրաժեշտության գիտակցումը։Այսքքն դժվարությամբ ձեռք բերվածը ապարդյուն անցնի՞ Առաջարկում եմ հոգեբանին արժևորելու մշակույթի ձևավորմանը նպաստել։Չէ որ դպրոցում նրա գործառույթները միայն ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքքվ չեն սահմանափակվում։Հուսով եմ պատշած հանգուցալուծում կտրվի խնդրին։Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
5 Անուշ Հովհաննիսյան 18.08.2020 22:52:16 Կարծում եմ հոգեբանի հաստիքը հանելու փոխարեն պետք էր նրա դերն ավելի ամրապնդել դպրոցում և բարձրացնել սոցիալ-հոգեբանական աջակցության որակը հենց դպրոցի ներսում,քանի որ նա աշխատում է ոչ միայն ԿԱՊԿՈւ աշակերտի հետ այլև ամբողջ դպրոցի հետ։Դուք հաշվի չեք առել նաև այն,որ լինում են դեպքեր,երբ հապշտապ աջակցության կարիք է լինում,որին պետք է արագ արձագանքել,ոչ թե սպասել մինչև ՏՄԱԿ-ից գան ու սկզբից հասկանան,հետո նոր օգնեն։ Հ.Գ. Թույլ տվեք ասել,որ նման մոտեցում չէի սպասում,քանի որ առաջադեմ էի համարում մեր կառավարությանը,ովքեր ի դեմս առաջին տիկնոջ քարոզում են հոգեբանի մոտ այցելության կարևորության մասին,սակայն վարվում են ճիշտ հակառակը Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
6 Աստղիկ Շահնազարյան 18.08.2020 23:04:23 Բարև Ձեզ, հարգելի նախարարություն։ Նեռարական կրթության պայմաններում դպրոցներում պետք է աշխատի հատուկ թիմ՝ կազմված հոգեբանից, լոգոպեդից, սոցիալական մանկավարժից և հատուկ հոգեբանից։ ՏՄԱԿ_ները աշխատանքը իրականացնում են մի քանի այցերով և սահմանափակ ժամաքանակի դեպքում չեն կարող անհրաժեշտ անհատական աշխատանք կազմակերպել, բացի այդ հոգեբանները աշխատում են ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաների, այլ նաև նման խնդիրներ չունեցող աշակերտների հետ՝ իրականացնելով զարգացնող, շտկող, դաստիարակող և այլ աշխատանքներ։ Ամենաշատ (100֊120) ուսանողները թերևս հենց հոգեբանության ֆակուլտետն են ավարտում, վերջիններս չեն սովորում, որ դառնան ուսուցչի օգնական։ Խնդրում եմ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել խնդրի էությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածի լրամշակված տարբերակում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
7 Արմինե Արշակյան 18.08.2020 23:11:00 Նման հաստիքային կազմով շատ ավագ դպրոցներ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ դուրս է գալիս որ կես դրույքով աշխատող աշխատակիցները հատկապես տնօրենի տեղակալը 12:30 կարող է տուն գնալ, իսկ հետո ով է կազմակերպելու ուսումնական գործընթացը: Կամ կազմակերչական հարցերով ով է զբաղվելու? եթե ՄԿԱ գծով տեղակալի հաստիքը դուրս է գալիս: Ընդհանրապես սխալ է հաստիքներ հանելը։ Ինչպես միշտ փոքր դպրոցները էլի կանգնում են հարվածի առաջ։ Եվ եթե հաշվարկը կատարվում է այս բանաձևով բյուջեն կրճատվում է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
8 Գայա Նե 18.08.2020 23:32:14 Բարև ձեզ։ Հարգելի նախարարություն , խնդրում եմ պարզաբանեք, թե ինչու է նախագծում մանկարաժահոգեբանական աջակցության Խմբի անդամներից ընդգրկված միայն ուսուցչի օգնականը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ - համընդհանուր ներառականության անցման հանգամանքով պայմանավորված առայժմ նախատեսվել են ուսուցչի օգնականի հաստիքներ, իսկ այլ հաստիքների հարցը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
9 Գայա Նե 19.08.2020 22:13:49 1.Առաջարկում եմ պահպանել դպրոցներում գործող սոցիալական մանկավարժի,հոգեբանի, հատուկ մանկավարժի և լոգոպեդի հաստիքները։Չի կարելի այս մասնագետների տարիների բազմաչարչար աշխատանքը ՝ուղղված ՀՀ-ում ներառականության կայացմանը անտեսել և գնալ կրճատումների ։ 2.Միանշանակ պետք է պահպանել ԴԱԿ-ի հաստիքը և 36 ու ավելի դասարանների դեպքում դպրոցներին հատկացնել ՄԿԱ գծով փոխտնօրենների 2 հաստիք։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաև սոցիալական մանկավարժի, հոգեբանի, հատուկ մանկավարժի և լոգոպեդի հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
10 Ադելաիդա Եփրեմյան 18.08.2020 23:41:01 Խնդրում ենք հստակեցնել զինղեկի հաստիքի ձևավորումը: Զին․ ղեկ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 5 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 5 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է զին․ ղեկ-ի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա:
11 Մարինե Գեւորգյան 19.08.2020 00:56:18 Դպրոցը չի կարող լինել պարզապես երեխաների դասապրոցեսի կազմակերպման համակարգ,մանավանդ ավագ դպրոցը: Դաստիարակությունը հանրակրթության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է ,եւ կարծում եմ ուսոմնական գծով փոխտնօրենը չի կարող կազմակերպել եւ վերահսկել ուսոմնադաստիարակչական ամբողջ գործընթացը:ՄԿԱ գծով տեղակալը իր գործառույթներից բացի պլանավորում եւ վերահսկում է աշակերտներին տրամադրվող մասնագիտական կողմնորոշման ծառայությունների իրականացման ուղղությամբ աշխատանքներն ու միջոցառումները,կապեր հաստատում նաստատությունից դուրս կառույցների եւ մասնագետների հետ:Մեծ աշատանք է կատարվում,ուստի առաջարկում եմ վերականգնել ՄԿԱ գծով տեղակալի հասիքը:Վերանայեք նաեւ դասարանների շեմը,այն չափազանց բարձր է: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
12 Մարինե Գեւորգյան 19.08.2020 00:56:18 Հոգեբանի դերը մեծ է ավագ դպրոցում:Նա փորձում է լուծել եւ կարգավորել մի շարք միջանձնային խնդիրներ՝երեխա-երեխա,երեխա-ուսոցիչ,ծնող-ուսուցիչ եւ երբեմն էլ ծնող-երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունները:Ինչի շնորհիվ երեխաները ավելի շուտ են հարմարվում նոր միջավայրին ,ավելի հեշտ կառուցում միջանձնային հարաբերությունները:Առաջարկում եմ վերականգնել հոգեբանի հաստիքը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
13 Մարինե Գեւորգյան 25.08.2020 00:52:04 Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու եք որոշ հաստիքների դեպքում 1 հաստիքային միավոր տրամադրում 12-ից մինչեւ 24 կամ 18-ից մինչեւ 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, իսկ ՄԿԱ գծով տեղակալին՝ 0,75 հաստիքային միավոր նույն դասարանների թվի համար: Ներկայացնում եմ Ձեզ ՄԿԱ գծով տեղակալի պարտականությունների շրջանակը. -Աշխատանք դասղեկների, ծնողների, աշակերտների(շնորհալի, հատուկ կարիքներով, «դժվար» դեռահասների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների) հետ, - Աշակերտների հանգստին, ժամանցին,հանրօգուտ աշխատանքներին ուղղված ներդպրոցական,արտադպրոցական միջոցառումների կազմակերպում, -հետազոտական գործունեություն, -ներդպրոցական վերահսկողություն, -համադպրոցական միջոցառումների կազմակերպում, -բաց դասղեկական դասերի կազմակերպում, -դասղեկների եւ ՄՄ հարցերի համակարգում:Նաեւ ապահովում է սովորողների մասնագիտական կողմնորոշման համար անհրաժեշտ տեղեկատվության ,ինքնակրթության պայմաններ՝համագործակցելով մասնագիտական կրթական հաստատությունների ,պետական եւ հասարակական կառույցների հետ:Այս ծավալի աշխատանքը կազմակերպելու համար առաջարկում եմ ՄԿԱ գծով տեղակալին տալ 1հաստիքային միավոր՝12-24 կամ 18 -36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում: Կարելի է հաշվի առնել նաեւ աշակերտների թիվը: Շնորհակալություն առաջարկությունների համար, այն կքննարկվի
14 «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 19.08.2020 00:59:15 1. Առաջարկում եմ ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ և հաստատությունում լաբորատորիաների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ բաժիններում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում / նախադասությունը հանել, քանի որ կան դպրոցներ որոնց դասարանների խտությունը 30-34 աշակերտ է և ճիշտ չէ, որ այդ դպրոցները գոնե 0,5 հաստիքային միավոր` 12 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրեն և միջոցառումների կազմակերպիչ չունենան, առանց այդ էլ կրճատվում է ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի հաստիքը, ով ֆիզիկապես ի վիճակի չի լինելու երկու տնօրենի տեղակալների պարտականությունները կատարել: 2. Առաջարկում եմ 2 և ավելի խումբ նախակրթարանի սաներ ունեցող դպրոցի տնօրենների աշխատավարձի նկատմամբ նույնպես գործակից կիրառել հաշվի առնելով, որ այդ դեպքում ավելանում է տնօրենի աշխատանքի ծավալը, բայց տնօրենը վարձատրվում է նույն չափով ինչքան որ նախակրթարան չունեցող դպրոցների տնօրենները: Խնդրում են հաշվի առնել, որ մանկապարտեզներում նույն թվով սաների հետ աշխատում է մի ամբողջ անձնակազմ: 3. Առաջարկում եմ նախակրթարան ունեցող դպրոցներին տրամադրել դայակի հաստիք: 5 տարեկան երեխան ունի խնամքի կարիք և առանց դայակի շատ դժվար է դաստիարակի աշխատանքը: Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 2․ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ 3․ նախակրթարան ունեցող դպրոցների համար նախագծով նախատեսված է յուր․ խմբին 1 դաստեարակ և 1 դայակ՝ համապատասխանաբար ՈՒՆա-ի 1 և 0,8 գործակցով աշատավարձով /բանաձևում այն արտացոլված է (ՆԽթ x ՈՒՆա x 1,8) x 12 տեսքով
15 Կարինե Կարապետյան 19.08.2020 01:00:01 Մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրենի հաստիքը հանել հանրակրթական դպրոցից սխալ է, քանի որ մեծ աշխատանքներ են իրականացվում դասղեկների, աշակերտների, ծնողների հետ, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ։ 24 և ավելի դասարաններ ունեցող դպրոցներում նույնիսկ 2 փոխտնօրենի անհրաժեշտություն կա։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
16 Կարինե Կարապետյան 19.08.2020 19:10:43 ՄԿԱ գծով դպրոցի փոխտնօրենի աշխատանքն ընդգրկուն է և բազմաբնույթ: Նրա գործունեության թիրախ խմբերը հետևյալն են՝ 1. Մանկավարժական աշխատողներ • դասղեկներ • ուսուցիչներ • սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ • դպրոցի հեգեբան • սոցիալական մանկավարժ, • ներառական կրթության բազմամասնագիտական թիմ 2. Աշակերտներ • աշակերտական խորհուրդ • սոցիալապես անապահով երեխաներ • անցանկալի վարք ունեցող երեխաներ 3. Ծնողներ • ծնողական խորհուրդ, • ծնողական համայնք 4. Արտադասարանական խմբակներ 5. Ղեկավար և սպասարկող անձնակազմ • տնօրեն • ուսումնական գծով փոխտնօրեն • գրադարանավար 6. Պետական և հասարակական կառույցներ • ոստիկանություն (ոստիկանության` անչափահասների գործերով աշխատակից) • հասարակական և միջազգային կազմակերպություններ Անկասկած` աշխատանքը հստակ և արդյունավետ իրականացնելու համար ՄԿԱ գծով փոխտնօրենը պետք է նախապես պլանավորի աշխատանքի բոլոր ուղղությունները: Առաջարկում եմ ՄԿԱ գծով փոխտնօրենի հաստիքը 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում դարձնել 1 հաստիքային միավոր։ Ինչո՞վ են տարբերվում հանրակրթական դպրոցները մասնագիտացված դպրոցներից.մի՞թե այստեղ միջոցառումներ չեն իրականացվում։ Առաջարկում եմ, որ ՄԿԱ գծով փոխտնօրենի հետ միասին լինի 1 հաստիքային միավոր՝ կազմակերպիչ միջոցառումների՝ ինչպես մասնագիտացված դպրոցներում։ Այսպիսով, 24 և ավելի դասարաններ ունեցող դպրոցները, որոնք ունեն 1000֊ից ավելի սովորողներ կունենան 1֊ական հաստիքային միավոր ունեցող ՄԿԱ,ԴԱԿ փոխտնօրեններ։ Անհնար է ուսումնական գործընթացը պատկերացնել նաև առանց հոգեբանի։ Նախագծի հարգելի' ստեղծողներ, խնդրում եմ լավ վերանայել և հաշվի առնել բոլոր կարծիքները։ Ուսումնական գծով փոխտնօրենը ի զորու չէ այս հսկայական աշխատանքները միայնակ կատարելու։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ ՄԿԱ գծով փոխտնօրենի, ինչպես նաև միջոցառումների կազմակերպչի վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Նաիրա Գալստյան 19.08.2020 02:08:57 Նախագծի հարգելի հեղինակներ խնդրում եմ վերանայել գլխավոր հաշվապահի 0,5 դրույքը՝ մինչև 12 դասարանի դեպքում,քանի որ աշխատանքի բնույթը ընդհանուր առմամբ նույնն է, միթե պահանջվող հաշվետվությունների և հանձնարարականների կեսն է անելու, իհարկե ոչ:Համաձայն եմ, որ շատ դասարանների դեպքում աշխատանքի ծավալը ինչ-որ չափով ավելանում է,տվյալ դեպքում կարելի է գործակիցներ կիրառել, ինչը արդեն նախատեսված է նախագծում:Առաջարկում եմ գլխավոր հաշվապահի համար սահմանել 1 դրույք, իսկ աշխատանքի ծավալի ավելացումը արտահայտել գործակիցներով: Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ կապված դպրոցի մեծությունից՝ գլխավոր հաշվապահի թէ ծանրաբեռնվածությունն է տարբեր, և թէ՝ պատասխանատվությունը։
18 Էմմա Մեսրոպյան 19.08.2020 08:04:20 ևս մեկ անգամ ապացուցվում է, որ դպրոցը ոչ մի նշանակություն չունի ԿԳՄՍ նախարարության համար: Կառավարության անդամները և պատգամավորները ստանում են բացի իրենց բաաարձր աշխատվարձը հավելավճարներ, իսկ ուսուցիչները, ուսմասվարները, տնօրենները այս նախագծով ծիծաղելի և ստորացուցիչ ցածր աշխատավարձ: Խնդրում եմ այս հարցը քննարկել, ոչ թե ինչ-որ առաջարկություններ լսել և ընդունել կամ՝ ոչ: Սա ուղղակի դպրոցաքանդում է, ոչ թե նախագիծ: համաձայն ներկայացված նախագծի՝ ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման,
19 Սյուզան Մարգարյան 19.08.2020 08:46:37 Ես որպես քաղաքացի համարում եմ, որ այս նախագծով փորձ է արվում կոտրել պետության կարևորագույն ոլորտներից մեկը: Դպրոցում կրթում և պատրաստում են ՀՀ քաղաքացուն, և եթե այժմ ԱԺ-ում նստած պատգամավորները ստանում են աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձ և դա համարվում է նորմալ, իսկ ուսուցիչը, որը կրթում է այդ նույն պատգամավորին, պիտի ստանա չնչին գումարներ, ավելին` կրճատվեն դպրոցների համար կարևոր նշանակություն ունեցող հաստիքներ: Հանրային քննարկումը ձևական բնույթ է կրում, միևնույն է, եթե որոշել եթ նախագիծը տալ հաստատման, դա էլ անելու եք, ի վերջո: ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, իսկ հաստիքներին վերաբերող հարցը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
20 Սոնա Ներկարարյան 19.08.2020 09:05:06 Առաջարկում եմ վերանայել նախագիծը հաստիքների կրճատման վերաբերյալ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հաստիք կարևոր է դպրոցի համար: Հատկապես ներառական դպրոցներում շատ դժվար կլինի ուսուցիչների հանար առանց հոգեբանի, սոցիալական մանկավարժի, ուսուցչի օգնականի աշխատել խնամքի հատուկ կարիք ունեցող աշակերտների հետ: Ինչպես նաև` շատ մարդիկ գործազուրկ կդառնան: Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
21 Գրիգոր Ղարիբյան 19.08.2020 10:02:01 Հարգելի հեղինակներ, հաշվարկել եք ,որ նախագծի ընդունումից հետո դպրոցներում քանի աշխատատեղ է կրճատվելու: Խնդրում եմ պատասխանել: քանի որ նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում՝ հաստիքների քանակի փոփոխության հարց չի քննարկվել /հնարավոր է նաև հաստիքները ոչ թէ կրճատվեն այլ՝ ավելանան/
22 Գրիգոր Ղարիբյան 24.08.2020 12:36:18 Պահպանել հաստիքները և աշխատաժամանակը կարգավորելու համար կիրառել ներքոնշյալը 0.5 հաստիքային միավորաշխատավարձը 0.5 –ի չափով 1 հաստիքային միավորաշխատավարձը 0.6 –ի չափով 1 հաստիքային միավորաշխատավարձը 0.7 –ի չափով 1 հաստիքային միավորաշխատավարձը 0.8 –ի չափով 1 հաստիքային միավորաշխատավարձը 0.9 –ի չափով Փոխտնօրեն՝ ուսումնական աշխատանքների գծով Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Փոխտնօրեն՝ մասնագիտացված կրթության աջակցման գծով Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Կազմակերպիչ՝ միջոցառումների գծով Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Գրադարանավար Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Լաբորանտ Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Համակարգչային օպերատոր Մինչև 9դասարանների միջին թվի դեպքում Մինչև 10-12դասարանների միջին թվի դեպքում Մինչև 13-15դասարանների միջին թվի դեպքում Մինչև 16-19դասարանների միջին թվի դեպքում Մինչև 20-23դասարանների միջին թվի դեպքում Դասղեկության լրավճարը սահմանել. Մինչև 15 սովորողի դեպքում –ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագուն աշխատավարձի տաս տոկոս Մինչև 25 սովորողի դեպքում –ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագուն աշխատավարձի տասնհինգ տոկոս Մինչև 35 սովորողի դեպքում –ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագուն աշխատավարձի քսան տոկոս Մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճար- ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագուն աշխատավարձի տաս տոկոս Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի
23 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Հիմք ընդունելով այն փաստը, որ հանրապետությունում գերակշռում են հիմնական դպրոցները, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում այն դպրոցները, որոնք ունեն 9 դասարան,արժևորելով նաև որակյալ կրթություն ստանալու հանգամանքը, մտածում ենք,որ անհրաժեշտ է 12 սահմանային թիվը փոխարինել 9-ով։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
24 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Քանի որ 12 դասարանն է սահմանային, այս պարագայում ավելի քիչ դասարաններ ունեցող դպրոցները, որոնց քանակը ՀՀ-ում քիչ չէ, զրկվում են մի շարք կարևոր հաստիքներից՝ գործավար, տնտեսվար, գրադարանավար, ընթացիկ նորոգման բանվոր, որոնց աշխատանքներն այս դեպքում երևի պետք է դրվի տնօրենի ուսերին, որովհետև միայն նա ունի 1 դրույքով հաստիք և վարձատրվելու է առանց գործակից աշխատավարձով, կատարելով մնացած աշխատանքները, որոնք այսպես թե այնպես առկա են դպրոցում։ Այսինքն ստացվում է, որ տնօրենը թիմ չունի և կառավարելու է ինքն իրեն։ Առաջարկում եմ, նման դպրոցներում պահպանել ամենակարևոր հիմնական հաստիքները՝1 դրույք գործավարի, 1 դրույք տնտեսվարի, 0,5 դրույք գրադարանավարի, 0,5 դրույք ընթացիկ նորոգող բանվորի, իսկ օպերատորի աշխատանքը դարձնել 1 դրույք, հաշվի առնելով արդի իրավիճակը՝ հեռավար ուսուցումը, ԿՏԱԿ- ի հետ կապված գրանցումները, ինչպես նաև էլեկտրոնային մատյանների առկայությունը։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
25 Ռուզաննա Գրիգորյան 19.08.2020 10:43:52 Քիչ թվով դասարաններ ունեցող դպրոցների պարագայում 0,5 դրոյք ուսումնադաստիարակչական գծով ուսմասվարի առկայությունը հիմնավորված չէ, քանի որ հաստիքներից հանված են ՄԿԱ-ն և ՍԱԴԿ-ն։ Ցանկացած դպրոցում առկա են ծնողական խորհուրդ և աշակերտական խորհուրդ, անցկացվում են տարաբնույթ միջացառումներ, որոնց դեպքում տնօրենը չի կարող պարտադրել անգամ 0,5 դրույք աշխատող փոխտնօրենին կատարելու նաև աշդ աշխատանքները, որոնք հակասելու են և՛ աշխատանքային օրեսգրքի հոդվաշներին, և՛ դպրոցի կանոնադրությանը ըստ պաշտոնային նկարագրի։ Առաջարկում եմ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենի դրույքը դարձնել 1 և ավելացնել 0,5 դրույք ՄԿԱ; Չեմ կասկածում, որ վարչական աշխատողների պակաս այս դեպքում կլինի ցանկացած դպրոցում՝ մեծ, թե փոքր։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։