Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2020 թհաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1379-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հողային հաշվեկշիռը: 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հողային հաշվեկշռում:

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում: «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2020 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ համայնքների և մարզերի կտրվածքով` կտեղադրվի Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ   2020 թ. հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու անձինք:

Որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am և Կադաստրի կոմիտեի cadastre.am կայքերում:

 

 

 

  • Обсуждалось

    14.08.2020 - 29.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6318

Принт