Добавить в избранное

В стадии разработки

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմաբագրությամբ.

 «1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

  1. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը երկրորդ դիմումը ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ։
  2. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի ըստ էության քննություն իրականացնում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ նոր հանգամանքներ,

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել նախկին դիմումի քննության ընթացքում:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում Լիազոր մարմինը կայացնում է առանց քննության թողնելու մասին որոշում։
  2. Որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում։»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետի երկարաձգման հիմքեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1 մասում նախատեսված դեպքերում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածում լրացնել 2.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1 ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, կարող է դիմել ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝  15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն մասում նշված անձանց արգելանքի վերցնելուց հետո անհապաղ իրենց հասկանալի լեզվով, այդ թվում՝ գրավոր, պարզաբանվում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը և ապահովվում դրա իրացումը»:

 

ՀՈԴՎԱԾ 3.  Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասում «ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «, իսկ  սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1 մասում նախատեսված դեպքերում հարուցված հայցերով կայացված որոշումն՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը»:

 

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ 52.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հայցերով կայացված որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի   վարչական դատավարության ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ բաժնում լրացնել 31.5 գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 31.5

Ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ վարույթը

ՀՈԴՎԱԾ 222.13. Ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ  գործերը

  1. ՀՀ վարչական դատարան կարող է դիմել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշումը վիճարկելու պահանջով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով դատական բողոքարկման, հայցադիմումի քննության և դրա արդյունքում կայացված դատական ակտի վերաքննիչ և վճռաբեկ վերանայման վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 222.14. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները

  1. Սույն օրենսգրքի13 հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան հայցադիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշման մասին տեղեկանալու օրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում:
  2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մինչև գործի դատաքննությունը:
  3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
  4. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

 

ՀՈԴՎԱԾ 222.15. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման ժամկետները

  1. Սույն օրենսգրքի14 հոդվածի 4-րդ մասում նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել այդ ակտը հրապարակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
  2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո մինչև գործի դատաքննությունը:
  3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում 15-օրյա ժամկետում:
  4. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ ակտը հրապարակվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
  5. Վճռաբեկ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում 5-օրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով» բառերից հետո լրացնել «և 222.15 հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով» բառերից հետո լրացնել «և 222.15 հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

  • Обсуждалось

    10.08.2020 - 25.08.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Конституционное и административное законодательство

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9023

Принт

Связанные документы / ссылки