Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության «2019 թվականի հոկտեմբեր 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

       Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի  թիվ 1346-Լ որոշամբ հաստատված ծրագրի՝ տեխնիկական պայմանների պատվիրման համար 2020 թվականի 1-ին եռամսյակում նախատեսվել է 30,0 մլն դրամ, սակայն 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել, որի արդյունքում ծրագրի իրականացումը սահմանված ժամկետներում չի կատարվել:

      ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի թիվ 540-Ն որոշմամբ  հաստատված ՀՀ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում: Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման նպատակով տեխնիկական պայմանների պատվիրման համար Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացվել է 30,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

     ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի նախագծման ծառայությունների  ձեռքբերման նպատակով, 2020 թվականի մայիսի 13-ին gnumner.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է ԲՏԱՆ-ԳՀԾՁԲ-2020/04 ծածկագրով գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել Բոսնիա և Հերցեգովինիա Դաշնության «Ցենտրոնիսկ» ՍՊ ընկերությունը։

     2020 թվականի հունիսի 24-ին «Ցենտրոնիսկ» ՍՊ ընկերությանը ներկայացվել է N ԲՏԱՆ-ԳՀԾՁԲ-2020/04 պայմանագրի նախագիծը:

     Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չի ստորագրում պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից:

     ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի և «ԲՏԱՆ-ԳՀԾՁԲ-2020/04» ծածկագրով գնանշման հարցման հրավերի 10-րդ կետի պահանջների համաձայն՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է որակավորման և պայմանագրի ապահովումները:

Նույն Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

    Հաշվի առնելով, որ համաձայն Գնումների մասին ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգի՝ «ՑԵՆՏՐՈՆԻԿՍ» ՍՊ ընկերության կողմից չեն ներկայացվել որակավորման և պայմանագրի ապահովումները, նշված ընկերությունը զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից (պատճենը կցվում է):

    Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման նպատակով տեխնիկական պայմանների  և պահանջների առաջադրանքների կազման պատվիրման համար  հարկավոր է հայտարարել  նոր մրցույթ:

    Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման հավելված N 2-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում կատարել ժամկետների փոփոխություններ:

 

ՑԱՆԿ 

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի

    Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենիքի հիման վրա: 

                                                         

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ

փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի հեղինակների 

  Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության կապի բաժնի և իրավաբանական վարչության կողմից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման 2020 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

  • Обсуждалось

    06.08.2020 - 21.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5457

Принт