ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ  2021  ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ    ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:           Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

       2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է hավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:   Այն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2021 թվականի ընթացքում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ցանկը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

       Նախագծում ընդգրկվել են նոր միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում նոր հնարավորություններ են ընձեռվում  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և սոցիալական ներառման համար:

  • Обсуждалось

    05.08.2020 - 20.08.2020

  • Тип

    Программа

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9132

Принт