Добавить в избранное
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
37 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լուսինե Ավետիսյան 05.08.2020 16:19:06 | Էլեկտրոնային դասամատյանում առաջարկում եմ մուտքի հնարավորություն լինի դասղեկների համար։Այսինքն դասղեկը կարողանա հետևի իր դասարանի աշակերտների հաճախություններին և առաջադիմությանը։ | Ընդունվում է ի գիտություն | «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» նախատեսված են այդպիսի կարգավորումներ: Սա համակարգին ներկայացվող տեխնիկական պահանջ է, որը կարգում անհրաժեշտություն չկա ընդգրկել: |
2 | Կարինե Մարգարյան 05.08.2020 16:50:24 | Հավելված 1-ում չի երևում իրավական ակտերի հաշվառման մատյանների /հրամանագրքերի/, կառավարման, ծնողական և աշակերտական խորհուրդների արձանագրությունների մատյանների անհրաժեշտությունը: | Չի ընդունվում | Իրավական ակտերի ընդունման և գրանցման ձևերը նկարագրված են ՀՀ ԱՕ և պարտադիր են բոլոր գործատուների համար։ Խորհրդակցական մարմինների արձանագրությունները գրանցում են մասնագիտական քննարկումները և աշխատանքային որոշումներ, որոնք ուժ են ստանում մանակավարժական խորհրդի նիստում միայն: Այդ պատճառով պարտադիր է ունենալ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան: |
3 | Կարինե Մարգարյան 05.08.2020 16:50:24 | Հավելված 2-ի 2-րդ մասում /աշխատողի անձնական գործ/ 5-րդ կետում կարելի է նշել, թե պայմանագիրը ինչ ֆորմատով պետք է ընդգրկվի /տեսածրված և PDF, թե word կամ այլ/ | Ընդունվում է | Լրացումը կատարվել է |
4 | Կարինե Մարգարյան 05.08.2020 16:50:24 | Հավելված 2-ի 5-րդ մասում /հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան/ 4-րդ կետում նշել ՙՙ9-րդ դասարան՚՚ / ՙՙ12-րդի՚՚ փոխարեն/, 7-րդ կետում՝ ՙՙՎկայական՚՚՝ ՙՙԱտեստատ՚՚ի փոխարեն: | Ընդունվում է | Ուղղումը կատարվել է |
5 | Արմինե Մանուչարյան 05.08.2020 17:08:04 | Առաջարկում եմ էլեկտրոնային մատյանում գրանցումների համար տրամադրել մի քիչ ավելի ժամանակ, ասենք՝ մինչև հաջորդ օրվա ժամը 18։00։ Հիմանավորումը այն է, որ ինտերնետ կապը կարող է բացակայել, կամ լինեն հոսանքի հետ կապված խնդիրներ, տեխնիկական այլ խնդիրներ։ | Ընդունվում է: | Նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն: |
6 | Արևիկ Վարդանյան 06.08.2020 00:24:27 | Թեմատիկ գրավոր աշխատանքների գնահատականների անցկացման համար նախատեսված 3օրը քիչ է,քանի որ բացակա աշակերտներին մենք հնարավորություն ենք տալիս գրել գրավոր աշխատանքը։ Այս դեպքում կունենանք խնդիր,քանի որ հնարավոր է,որ տվյալ աշակերտը բացակայի 3 և ավելի օր։ | չի ընդունվում | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: |
7 | Գայանե ԱՂԱԲԱԲՅԱՆ 06.08.2020 06:53:29 | Հաշվի առնելով այն հանգամանքը,որ տեխնիկական խնդիրները մեր պայմաններում անխուսափելի են,առաջարկում եմ էլեկտրոնային դասամատյանի լրացման համար ժամանակը դարձնել երեք աշխատանքային օր,այլապես պարապած դասաժամը կկորչի... | Ընդունվել է մասնակի | Այդ նպատակով գրանցման համար մեկ օրվա պահանջը փոխարինվել է երեք օրվա պահանջով: |
8 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:01:16 | Եթե հիմք ընդունենք «Ցանկ հանրակրթական ուսումանական հաստատություններում գործածվող փաստաթղթերի» վերնագիրը որպես գործածության համար նախատեսվող պարտադիր փաստաթղթերի ցանկ, ուրեմն կարող ենք ենթադրել, որ այդ ցանկից դուրս մնացած փասթաղթերիը ոչ պարտադիր են, ուստի կարող ենք դպրոցներում չունենալ կամ չպահպանել: Այդ դեպքում արդյոք կարող ենք դպրոցում չունենալ «Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի արձանագրությունները», «Կառավարման խորհրդի արձանագրությունները», «Աշակերտական խորհրդի արձանագրությունները», «Ծնողական խորհրդի արձանագրությունները», «Մեթոդական միավորումների աշխատանքների արձանագրությունները», «Ներքին գնահատման արձանագրությունները» և այլ փաստաթղթերը, ինչը, կարծում եմ, կհանգեցնի տարբեր գերատեսչությունների կողմից փաստաթղթերի ստուգումների խառնաշփոթին, ուստի այս կետը հարկավոր է հստակեցնել: | Վերցված է ի գիտություն | Դպրոցի կառավարման խորհուրդը դպրոցի կառավարման մարմին է և ոչ թե դպրոցի կազմի մեջ մտնող խորհուրդ: Նրա որոշումների արձանագրությունների քաղվածքով է առաջնորդվում դպրոցը և իրավունք, կարիք չունի խորհրդից պահանջել արձանագրությունների մատյանը հանձնել դպրոցին: Խորհրդակցական մարմինների արձանագրությունները գրանցում են մասնագիտական քննարկումները և աշխատանքային որոշումներ, որոնք ուժ են ստանում մանակավարժական խորհրդի նիստում միայն: Այդ պատճառով պարտադիր է ունենալ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան: Ձեր բարձրացրած հարցի կարգավորումը կկատարվի փոփոխություն կատարելով ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգում։ |
9 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:01:44 | «Էլեկտրոնային մատյաններ» բաժնի 5-րդ կետը կարիք ունի լրամշակման. եթե ուսուցիչը պարտավոր է միայն դասացուցակով նախատեսված օրը լրացումներ կատարելու, ապա անհրաժեշտ է ապահովել դպրոցի բոլոր դասասենյակները ՏՀՏ-ով և ինտերնետով, հակառակ պարագայում պահանջը անհնարին է իրականացնել: Նույն կետում «թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքները 3 աշխատանքային օրվա ընթացքում դասամատյանում գրանցելու» պահանջը հակասում է գործող կարգերին: Եթե աշակերտը թեմատիկ գրավոր աշխատանքի օրը բացակայել է, ապա նա ստանում է բացակա և մինջև ուսումնական կիսամյակի ավարտը կարող է գրել այդ աշխատանքը և վաստակել գնահատական, հակառակ պարագայում կիսամյակի վերջում այդ աշխատանքը կգնահատվի 1: Հաշվի առնելով այս գործող փաստը անհրաժեշտ է կայքում ստեղծել հնարավորություն թենմատիկ աշխատանքից բացակայած աշակերտին հետագայում գնահատական դնելու: | Վերցվել է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում՝ գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: Նույն ձևով գնահատվելու են մյուս գրավոր աշխատանքները: |
10 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:02:02 | «Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 5-րդ կետի 1-ին ենթակետում հարկավոր են հստակեցումներ՝ էլեկտրոնային պայմանագիրը պետք է լուսապատճենվի թե կայքում լինելու են պատրաստի ձևեր և դպրոցը ուղակի կատարելու է նշումներ: Բացի այդ յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 1-ին դպրոցը աշխատակիցների հետ կնքում է համաձայանգրեր տվյալ ուստարվա համար: Հարկավոր է դա նույնպես նախատեսել: | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ |
11 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:02:22 | Եթե «Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ»-ը պետք է փոխարինի դպրոցներում գործող թղթային տարբերակը, ապա հարկավոր է նախատեսել արձակուրդների տրամադրման բաժին բոլոր ենթատեսակների համար (այս դեպքում «ֆիզարձակուրդը» կտեղափոխվի այս բաժին, այլ ոչ թե կլինի «ազատված աշխատողների» բաժնում): | Ընդունվել է ի գիտություն | Քանի որ համակարգը միասնական է, ապա համակարգում գրանցված ամբողջ տեղեկույթը կարող է հավասարապես արտահայտվել հաշվետվություններում։ Ձեր առաջարկությունը հաշվի կառնվի հաշվետվություններ կազմելու ժամանակ։ |
12 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:02:34 | «Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 5-րդ կետի 26-րդ ենթակետում հարկավոր է ավելացնել տարակարգի հրամանի համարը: | Առաջարկությունը ընդունված է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ |
13 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:02:46 | «Սովորողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 4-րդ կետում նախատեսված 1 աշխատանքային օրը բավարար չէ, քանի որ առկա են լինում տարբեր տեխնիկական խնդիրներ (օր. Ծննդականի թվայնացում և այլն), ուստի կարելի է ժամկետը երկարաձգել մինջև 3 աշխատանքային օր: | Ընդունվել է | Նախագծում մեկ աշխատանքային օր պահանջը փոխարինվել է երեք աշխատանքային օրով։ |
14 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:03:18 | Եթե «Սովորողի անձնական էլեկտրոնային գործ» -ը պետք է փոխարինի դպրոցներում առկա թղթային տարբերակները, ուրեմն պետք է իր մեջ ներառի նաև՝ բոլոր ուսումնական տարիների ամփոփաթերթերը, գովասանագրերի ենթաբաժինը, բնութագրերի ենթաբաժինը, բժշկական տվյալների ենթաբաժինը, վկայականի կամ ատեստատի համարը: | Ընդունվում է | ԴԿՏՀ-ի աշակերտի անձնական գործ բաժինը ունի Ձեր կողմից նշած դրույթները: |
15 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:03:35 | «Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ» բաժնի 3-րդ կետը պետք է համակցել APPT.AM կայքի տվյալնբերի հետ կրկնակի աշխատանք չկատարելու համար: | Վերցվել է ի գիտություն | Առաջարկությունը փոխանցվել է համակարգը մշակողներին։ |
16 | Ինգա Վարդանյան 06.08.2020 11:03:54 | Էլեկտրոնայն մատյաններում հարկավոր է ստեղծել նաև խմբակների համար նախատեսվող բաժիններ: | Ընդունվել է | Էլեկտրոնային դասամատյանի լրացման ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Խմբակի ժամերը լրացվելու են դասերը լրացնելու սկսզբունքով։ |
17 | Նոնա Պողոսյան 06.08.2020 12:11:38 | 1)Համեմատելով անհրաժեշտ փաստաթղթերի այն ցանկի հետ, որը ընդունված էր նախկինում, այս ցանկում բացակայում են՝ ա.մեթոդմիավորման նիստերի արձանագրություն բ.կառավարման խորհրդի նիստերի արձանագրություն գ. ծնողական խորհրդի նիստերի արձանագրություն դ. աշակերտական խորհրդի արձանագրություն ե.իրավական ակտերի հաշվառման մատյան զ. լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման դասամատյան 2)Առաջարկում ենք էլեկտրոնային դասամատյանների վարման կարգի 5րդ ենթակետում Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատումը 3 աշխ. օրվա փոխարեն իրականցնել 7 աշխ օրվա ընթացքում՝ հաշվի առնելոով բացակայող աշակերտներին լրացուցիչ գրավոր տալու փաստը: 3) Հարց. եթե աշակերտը բացակայում է ,օրինակ, 10 օրից ավելի, արդյո?ք համակարգը հնարավորություն կտա մուտքագրել նրա թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքը: | Չի ընդունվում | Դպրոցի կառավարման խորհուրդը դպրոցի կառավարման մարմին է և ոչ թե դպրոցի կազմի մեջ մտնող խորհուրդ: Նրա որոշումների արձանագրությունների քաղվածքով է առաջնորդվում դպրոցը և իրավունք, կարիք չունի խորհրդից պահանջել արձանագրությունների մատյանը հանձնել դպրոցին: Խորհրդակցական մարմինների արձանագրությունները գրանցում են մասնագիտական քննարկումները և աշխատանքային որոշումներ, որոնք ուժ են ստանում մանակավարժական խորհրդի նիստում միայն: Այդ պատճառով պարտադիր է ունենալ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան: Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: |
18 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:10 | 1.Գործող էլեկտրոնային մատյանը չի արխիվացվում։ Նոր էլ մատյանն արդյոք ունենալու է արխիվացնելու հնարավորություն։ Եթե կունենա արխիվացնելու հնարավորություն, ապա պետական ավարտական, փոխադրման , էքստեռն քննությունների եվ գիտելիքների ստուգման արձանագրությունների թղթային տարբերակը արդյոք ավելորդ չէ պահել դպրոցում։ | Վերցվում է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի դասամատյանը արխիվացվելու հնարավորություն ունենալու է: Մյուս հարցերը հետագայում կկարգավորվեն այդ փաստաթղթերը թվայնացնելու մասին որոշում կայացնելուց հետո: |
19 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:10 | Ուսուցիչների բաց թողած եվ փոխարինած ժամերը ինչպե՞ս են երևալու էլ.մատյանում։ | Վերցվել է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանի լրացման ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Ուսուցիչների բաց թողնված և լրացրած դասերը լրացնում է դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակայը։ |
20 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:10 | Եթե դասը պարապվել է, բայց տարբեր պատճառներով այն էլ մատյանում չի լրացվել, ինչպե՞ս է վարձատրվելու ուսուցիչը։ | Վերցվել է ի գիտություն | Ձեր բարձրացրած հարցը ունի լուծում և այն ներկայացվելու է դասամատյանը լրացնելու ուղեցույցում։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում չլրացնելու դեպքում ուսուցիչը բացատրագիր է ներկայացնում դպրոցի տնօրենի ուսումնական աշախատանքի գծով տեղակալին, ով ունիեի այդ փոփոխությունը կատարելու իրավասություն։ Կատարված փոփոխությունը գրանցվում է համակարգում և տեսանելի է լիազոր մարմնին։ |
21 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:10 | 11-րդ բաժնի 4-րդ ենթակետում առաջարկում եմ պարագրաֆ բառը փոխարինել կամ էջ, կամ վերնագիր բառով։ | Ընդունված է | Նախագծում կատարվել է փոփոխություն |
22 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:15 | 1.Գործող էլեկտրոնային մատյանը չի արխիվացվում։ Նոր էլ մատյանն արդյոք ունենալու է արխիվացնելու հնարավորություն։ Եթե կունենա արխիվացնելու հնարավորություն, ապա պետական ավարտական, փոխադրման , էքստեռն քննությունների եվ գիտելիքների ստուգման արձանագրությունների թղթային տարբերակը արդյոք ավելորդ չէ պահել դպրոցում։ | Վերցվում է ի գիտություն: | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի դասամատյանը արխիվացվելու հնարավորություն ունենալու է: Մյուս հարցերը հետագայում կկարգավորվեն այդ փաստաթղթերը թվայնացնելու մասին որոշում կայացնելուց հետո: |
23 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:15 | Ուսուցիչների բաց թողած եվ փոխարինած ժամերը ինչպե՞ս են երևալու էլ.մատյանում։ | Ընդունվել է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանի լրացման ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Ուսուցիչների բաց թողնված և լրացրած դասերը լրացնում է դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակայը։ |
24 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:15 | Եթե դասը պարապվել է, բայց տարբեր պատճառներով այն էլ մատյանում չի լրացվել, ինչպե՞ս է վարձատրվելու ուսուցիչը։ | Վերցվել է ի գիտություն | Ձեր բարձրացրած հարցը ունի լուծում և այն ներկայացվելու է դասամատյանը լրացնելու ուղեցույցում։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում չլրացնելու դեպքում ուսուցիչը բացատրագիր է ներկայացնում դպրոցի տնօրենի ուսումնական աշախատանքի գծով տեղակալին, ով ունիեի այդ փոփոխությունը կատարելու իրավասություն։ Կատարված փոփոխությունը գրանցվում է համակարգում և տեսանելի է լիազոր մարմնին։ |
25 | Անուշ Սարուխանյան 06.08.2020 13:12:15 | 11-րդ բաժնի 4-րդ ենթակետում առաջարկում եմ պարագրաֆ բառը փոխարինել կամ էջ, կամ վերնագիր բառով։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել է փոփոխություն։ |