«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի պահանջից և պայմանավորված է 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-230-Ն օրենքի պահանջների կատարման հետ:
ՀՀ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի համաձայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է, իսկ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին:
Ծանուցած և հորատման գործունեություն իրականացնող մեքենաների տեղադիրքի և գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցումը հնարավորություն կտա կանխարգելելու ապօրինի հորատումները, կապահովի պատշաճ հսկողություն, և ուղղված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորման արդյունքում ապահովել ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործումը և պահպանությունը:
-
Обсуждалось
01.08.2020 - 16.08.2020
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 6053
Принт