Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Քարլ Ուլբրիխտ 03.07.2017 12:09:20 | Թեպետ այս նախագիծը սկզբունքորեն ողջունելի է, սակայն ցանկալի չէ, որ այն ընդունվի առանց լրամշակման: Հավանաբար, և տերմինաբանական, և այլ հակասություններ կան մի շարք գործող օրենքների հետ այս ոլորտում: Իսկ նախագծի 78-րդ հոդվածը, որը փորձում է կարգավորել հակասությունների խնդիրը, իրավական ուժ չի ունենա, քանի որ նա հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի դրույթներին: Ճիշտ կլինի ընդունել այս նախագիծը միայն փաթեթային տարբերակով - այսինքն նույն ժամանակ ունենալ մշակված փսփոխություններ այլ օրենքների մեջ, որպեսզի հակասություններ չլինեն: Ցանկանալի է նաև ունենալ 77-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված օրենսդրական ակտերի նախագծերը: | Սույն օրենքի նախագծը ներկայացվել է 16 շահագրգիռ նախարարություններ ու գերատեսչություններ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, որոնցից ստացված կարծիքների հիման վրա ներկայումս նախագիծը լրամշակվում և կազմվում է ամփոփաթերթ` ՀՀ արդարադատության նախարարություն ներկայցնելու համար: Ստացված կարծիքներում առկա են նույնաբնույթ դիտողություններ, մասնավորապես, հասկացությունների կամ տերմինաբանության մասով, որոնք շտկվում են: Նախագծի նոր տարբերակը կրկին կդրվի e-draft կայքում: |