В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.04.2020թ. թիվ 638-Լ որոշման հիման վրա ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանման համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի թիվ 752-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 8-րդ կետի:
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման նպատակը եւ բնույթը.
Ներկայումս ոստիկանության պարեկային ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը, համապատասխանաբար ըստ ծառայությունների, ներգրավում են հասարակական կարգի պահպանման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրների իրականացմանը և օժանդակում հանցավորությանը հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունեությանը:
Պարեկային նշված ստորաբաժանումների գործունեության մեջ երբևէ առանցքային դեր չի ունեցել ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս: Նշված խնդիրը նախատեսված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, սակայն գործնականում դրա կենսագործումը կառուցվածքային և կազմակերպական մեխանիզմներով ամբողջությամբ չի երաշխավորվել: Քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման, հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների, իրավախատումների նախականխման, կանխման բնագավառում պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվում է հիմնովին վերակազմակերպել պարեկային ծառայությունը: Միաժամանակ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների և արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։ Այսպես․
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության 03․07․2014թ․-ի № 710-Ն և 03․07․2014թ․-ի № 712-Ն որոշումներով սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190.552 դրամ և 192.921 դրամ։
Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով, 67,9 %-ով ավելի և 325.584 դրամ, այսօրվա՝ 192․921 դրամից 132․663 դրամով կամ 68,8 %-ով ավելի։
Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազնացում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով կամ 97,2 %-ով։
Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ կամ վերը նշված ամենաբարձր ցուցանիշից 88.265 դրամով, 28,1 %-ով, իսկ սովորական չափից՝ 198.565 դրամով, 97,5 %-ով ավելի և այլն։
Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաև ամսական պարգևատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։ Ըստ այդմ, բոլոր հավասար պայմաններում, վերը նշված՝
- Ոստիկանության ավագ ենթասպա, կրտսեր պարեկների ամսական պարգևատրումները, ըստ ծառայության ստաժների, կարող են կազմել 43.850 դրամ և 45.041 դրամ և այդ դեպքում ամսական վարձատրությունը կկազմի 363.850 դրամ (43.850 + 320.000) և 370.625 դրամ (45041 + 325.584),
- Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական պարգևատրումը կկազմի 50․795 դրամ, ամսական վարձատրությունը՝ 422.168 դրամ ( 50.795 + 371.373 )
- Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական պարգևատրումը՝ 55.359 դրամ, ամսական վարչատրության չափը՝ 457.540 դրամ (55.359 + 402.181)։
Որոշման նախագծով նախատեսվող փոփոխություններով ապահովվում է նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ.-ի N 712-Ն որոշման թիվ 8 հավելվածով սահմանված ոստիկանության ստորաբաժանումների և պաշտոնների անվանումների համապատասխանությունը ՀՀ ոստիկանությունում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում սահմանված հասկացություններին (օրինակ, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ներառվել է քրեական հատախուզության գլխավոր վարչույթան կազմում և վերջինս վերանվանվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և այլն):
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Օգնող, աջակցող, կանխարգելող պարեկային ստորաբաժանումների գործունեությունը դեռևս Երևան քաղաքում «24 ժամանոց ծածկվածությամբ» մեծապես նպաստելու է հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:
ՀՀ ոստիկանություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Հ Հ Ո Ս Տ Ի Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
-
Обсуждалось
30.07.2020 - 14.08.2020
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 7833
Принт