ՇՏԻԳԵՆ ՍՊԸ
11.08.2020
Նաև առաջարկում ենք. 1.կատարելագործել արտադրական լիցենզիա ստանալու համար դիմելու կարգը, ըստ որի դիմող սուբյեկտը նախապես մինչև փաթեթը ձևավորելը դիմումով կտեղեկացնի ՀԾԿՀ-ին իր մտադրությունների մասին և դիմումը ՀԾԿՀ-ի կողմից որակավորվելու դեպքում կռեզերվացվի/կամրագրվի համապատասխան քվոտա և կսահմանվի լիցենզիայի լիարժեք փաթեթ ներկայացնելու ժամկետ։ Այդպիսով կբացառվի տնտեսվարող սուբյեկտի համար անորոշությունը և լիցենզիայի փաթեթի ձևավորման համար կատարվելիք ներդրումների կորուստի ռիսկը։ Նման կարգավորումը հստակ ազդակ կտա ներդրողին ավելի որակյալ և լիարժեք փաթեթներ ներկայացնելու։ 2.նկատի ունենալով էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրման նախկին փորձը կանոնակարգել "ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից տրվող տեղեկանքի տրամադրումը՝ սահմանելով հստակ ժամկետներ և հսկողություն։