В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է նոր բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականության ապահովմամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից դեռևս 2018թ-ի առաջին եռամսյակում նախապատրաստված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի` նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկն ի սկզբանե բաղկացած էր 214 բնակելի տարածքներից: Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա վերոնշյալ նախագծի N3 հավելվածում` նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում, ընդգրկվեցին 106 բնակելի տարածքներ (որոնց վերաբերյալ 25.07.2019թ. ընդունվել է ՀՀ կառավարության N971-Ն որոշումը), 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքների նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները (հնարավոր չէր եղել հստակ տալ տեղեկատվություն նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ-ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վերաբերյալ, ինչը ՀՀ կառավարության 24.03.2011թ-ի N305-Ն որոշման պահանջներից է): 100 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման գործընթացի համար, ՀՀ վարչապետի 14.02.2019թ-ի N02/16.3/5305-2019 հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, համապատասխան աշխատանքների կատարման արդյունքում 56 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքներն իրականացվեց և 57 բնակելի տարածքների բնակիչների վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 09.04.2020թ. ընդունվեց N544-Ն որոշումը: Մնացած բնակելի տարածքների բնակիչների նույնականացման համար ՀՀ վարչապետի 03.03.2020թ. N02/16.3/7534 հանձնարարականով հանձնարարվեց համապատասխան պետական մարմիններին (Ոստիկանություն, Կադաստրի կոմիտե, բոլոր մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան) աջակցել բնակիչների նույնականացման աշխատանքներին, որի արդյունքում հնարավոր եղավ նույնականացնել ևս 41 բնակելի տարածքների բնակիչների: Նախագծում ընդգրկվել են Կոմիտեի տնօրինության տակ գտնվող (Երևան քաղաքի Մոլդովական փող. 29/1 հասցեի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեի, ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3-րդ փող, 33/1 և Քարագլուխ գյուղի, 6-րդ փող. հասցեների, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12 և Դարբնիկի համայնքի հասցեների, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՖՀԻ-ի 7-րդ շենքի հանրակացարանների բնակիչները (թվով 22 բնակելի տարածքների բնակիչներ): Նախագծում ընդգրկվել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/3 թիվ 7 բնակելի տարածքը 1 բնակելի տարածք, Արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երևան քաղ. Արցախի 61/3, Սևանի 124, Դավիթաշեն 4-րդ թաղ., Հասրաթյան 9 հասցեների հանրակացարանային մասնաշենքերի և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի բնակելի տարածքները (9 բնակելի տարածքներ), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայության քաղ. Էջմիածին, Մ.Խորենացի 101/1 հասցեի բնակելի տարածքները (4 բնակելի տարածքներ) և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Աշնակ, Հնաբերդ և Նիգավան համայնքների ուսուցչի տների բնակելի տարածքները (5 բնակելի տարածքներ): Կոմիտեն, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, ներկայացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Նախագիծը կարծիքի է ներկայացվել նաև Քաղաքաշինության կոմիտե: Նախագիծը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ: Ընդհանուր հաշվով Նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 41 բնակելի տարածքներ, 37 ընտանիքներ (117 անձիք): |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի ապահովում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը: |
-
Обсуждалось
21.07.2020 - 11.08.2020
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 6599
Принт