Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • Անհրաժեշտությունը

Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակները բավականին մեծ նշանակություն ունեն այցելուների անվտանգության, երկրի դրական նկարագրի ապահովման համար և շատ հաճախ կարևոր են զբոսաշրջային վայրի կամ արդյունքի վերաբերյալ նախնական կարծիք ձևավորելու համար:

Զբոսաշրջային ցուցանակները տեղադրվում են միայն այն զբոսաշրջային վայրերի և օբյեկտների համար, որոնք գտնելը դժվար կլինի նման ցուցանակների բացակայության դեպքում: Հնարավոր չէ, և նույնիսկ ցանկալի էլ չէ, որ ցուցանակները տեղադրվեն յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտի համար, քանի որ դրանք կարող են ավելորդ ծանրաբեռնել խաչմերուկները, փչացնել գեղատեսիլ վայրի բնական գեղեցկությունը և շփոթություն առաջացնել զբոսարջիկների մոտ:

Օգտակար տեղեկատվությամբ հագեցած զբոսաշրջային ցուցանակների ապահովման նպատակով արդյունավետ մեխանիզմի իրագործման և կարգավորման համար անհրաժեշտ է մշակել և ընդունել ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն և չափանիշեր: Համալիր քաղաքականության բացակայությունը կարող է հանգեցնել ցուցանակների ոչ պատշաճ և ոչ բավարար մասշտաբներով ապահովմանը, ինչպես նաև ոչ ստանդարտ ձևաչափով, այցելուներին ոչ ամբողջական տեղեկատվություն փոխանցող նշանների և ցուցանակների առկայությանը, ինչն էլ իր հերթին կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այցելուների ավտանգության համար:

Այցելուների անվտանգության և զբոսաշրջավայրի պատշաճ ներկայացվածության փաստը հաշվի առնելով` բազմաթիվ երկրների կողմից ճանաչվել է մշակված և համապատասխան դիզայն ունեցող զբոսաշրջային ցուցանակների կարևորությունը: Ցուցանակների հստակ և համապարփակ համակարգի կարևորությունը վաղուց է ընդունվել նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից, ինչպիսին է օրինակ` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպութունը, և մշակվել են բազմաթիվ միջազգային ստանդարտներ, հատկապես պատկերագրերի (պիկտոգրամների) օգտագործման վերաբերյալ:

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Զբոսաշրջային վայրերում զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների հետ կապված առկա են մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ`

  • Շատ կարևոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչն այցելուների համար դժվար է դարձնում դրանք գտնելը և այցելելը:
  • Մեծ թվով զբոսաշրջային արահետներ հիմնականում առանց ցուցանակների են: Սա հատկապես վերաբերում է հետիոտնային արահետներին և հեծանվային ուղիներին:
  • Թեև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված ցուցատախտակների վրա առկա են նշումներ խոշոր հուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային գրավչության օբյեկտների վերաբերյալ, այդուհանդերձ այդ օբյեկտների վերաբերյալ ցուցանակների տեղադրումը առանձին բնույթ է կրում. չկա զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն:
  • Հյուրանոցային տնտեսության և առևտրային օբյեկտները հիմնականում տեղադրում են իրենց իսկ դիզայնով պատրաստված ցուցանաներ, որոնց համար թե՛ տեղական մարմիններից, և թե՛ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու մարմինների կողմից հիմնականում թույլտվություն չեն ստանում:

 

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանում ներկայումս բացակայում է զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն, որը միտված լինի առանցքային ոլորտի զարգացմանը, այցելուների անվտանգության ապահովմանը և զբոսաշրջավայրի նկարագրի ամրապնդմանը:

 

  • Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծման նպատակն է սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։

 

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշները մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային կառույցների աջակցությամբ:

     Չափանիշները մշակվել են պետական և մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների և զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

 

  • Ակնկալվող արդյունքը

Օգտակար տեղեկատվությամբ հագեցած, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման արդյունավետ մեխանիզմի իրագործման և կարգավորման միջոցով Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդում, զբոսաշրջային գրավչության վայրերի պատշաճ ներկայացում:

 

  • Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                                                                                                        ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդուն­ման կապակցու­թյամբ Հայաստանի Հանրապետության պետա­կան բյու­ջեում  ծախսեր և եկամուտներ  չի  առաջանում:    

 

 

 

  • Обсуждалось

    21.07.2020 - 21.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Спортивный туризм

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8764

Принт

Предложения

Վահագն Վարդումյան

04.08.2020

Հարգելի գործընկենրենր, Աղյուսակ 5.2.1.1 – Ա․1 -ում անգլերեն թարգմանության մեջ կա մի քանի սխալ ու բացթողում։ 1. արահետի անվանում (կամ ուղղություններ) -ի կողքին անգլերեն թարգմանությունը նշվածչէ 2. ծովի մակարդակից առավելագույն և նվազագույն բարձրություն altitude մասում բաց է թողնված առավելագույն (maximum) և նվազագույն (նվազագույն) բառերի թարգմանությունը 3. վերելքների և վայրէջքների սխեման evaluation gain … evaluation loss … - այս հատվածում evaluation gain-ը և evaluation gain-ը սխալ են, պետք է լինի՝ elevation gain / elevation loss 4. արահետի քարտեզ (կամ քարտեզներ) -ի անգլերեն թարգմանությունը չկա, պիտի լինի՝ Trail maps 5. արահետի նկարագրություն[3] -ը նույնպես թարգմանված չէ, պետք է լինի՝ Trail description 6. արահետի QR կոդ[2] - անգլերեն՝ Trail QR code 7. արահետն անցնելու հնարավոր միջոցներ (քայլարշավ, ձիավարություն, հեծանվավազք, ամենագնացով երթևեկություն) - ի թարգմանությունը պիտի լինի՝ Means of transportation կամ possible ways of following this route: hiking, horseback riding, cycling (կամ mountain biking), 4X4 (կամ offroad / jeeping) 8. հովանավորների լոգոներ (ստորին հատվածում, ոչ ավել քան ցուցանակի մակերեսի 1/10 մասը) - ը նույնպես թարգմանած չէ, պետք է լինի՝ Logos of the sponsors / funders. Փաստաթղթի ամենավերևում ևս պետք է թարգմանություն լինի, բնականաբար՝ հետևելով տեղանունների, այս կամ այն երթուղիների անվանումների թարգմանության ընդունված սկզբունքներին։ Հարգանքով՝ Վահագն Վարդումյան Քայլարշավային և այլ արահետների / երթուղիների զարգացման անկախ փորձագետ

Узнать больше