Добавить в избранное

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:
Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից,կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու:
Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների , այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին:
Վերելակների շահագործման հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում:

  • Обсуждалось

    20.07.2020 - 04.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10623

Принт

Предложения

Վարդան Փարեմուզյան

28.07.2020

Առանց այն էլ գույքահարկը զգալիօրեն բարձրացվում ա․ Քաղաքացին չպիտի մանր մունր դետալների մեջ խառնվի ու ամեն մի դետալի համար առանջին վճար կատարի․ Ընդհանուր գույքահարկ ա վճարում ու էտ մասնավորեցումը պետք ա ՏԻՄ-երում արվի թե որքան գումար որտեղ ծախսվի․ Սա ՏԻՄ-ի պարտականությունն ա․ Թողեք մի հակ մուծենք ու հանգիստ ապրենք․ Վաղը մյուս օր էլ մեկը կգա կասի փողոցների մաքրությունը բոլորիս հարցն ա եկեք մարդա 500 դրամ հավաքենք ու սենց շարունակ․

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

27.07.2020

1. Պարզաբանմանկարիքունի 75-րդկետի 5)-րդենթակետը՝ «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում և արագ արձագանքման ցանցի ստեղծում»: 1) Անհասկանալի է «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում» արտահայտությունը: Անհրաժեշտ է քննարկել 911 ծառայության և վերելակներն ամենօրյա սպասարկող ծառայությունների (համատիրություն, մատակարար-երաշխավոր և այլն)՝ իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատման հարցը: Միաժամանակ պետք է քննարկել 911 ծառայության ներգրավման ուժեղ և թույլ կողմերը՝ ա.911-ը նախատեսված է արտակարգ իրավիճակների համապատասխան դասակարգիչներով հաստատված արտակարգ իրավիճակներին, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին կամ առաջացած դեպքերին արձագանքելու համար: Անհրաժեշտ է այնպես տարանջատել, որ 911-ին չշեղենք իր կարևորագույն առաքելությունից, բ. համատիրությանն իր առաքելություններից ևս մեկից՝ իրեն վստահած բնակչությանը սպասարկելու պարտականությունից չզրկելու հարցը, 2) Ի՞նչ է նշանակում «արագ արձագանքման ցանցի ստեղծում», ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ ուժերով և միջոցներով պետք է ստեղծվի տվյալ ցանցը: Ի՞նչ նպատակ և գործառույթներ է սահմանվելու նրան: 2. Անհրաժեշտ է հստակ հիմնավորել վերելակների սակագնային առաջարկված մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ 1) այն կարող է դիմադրության հանդիպել բազմաբնակարան շենքերի 1-ից 3-րդ հարկերի բնակիչների կողմից և եթե նրանց մասնակցությունը անտեսվի՝ սակագինը 30%-ով կավելանա. 2) առաջարկած մեթոդաբանության հիմքում՝ պայմանական հաշվարկ կատարելիս ընդունված է, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ: Սա ըստ երևույթի ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված 9 և ավել հարկ ունեցող շենքերի մեկ մուտքի առավելագույն քանակն է: Առկա են մեծ թվով մեկ մուտք ունեցող շենքեր, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 4 բնակարան: Վերցնելով միջինացված 1 բնակարանում բնակվողների թիվը՝ 4 անձ, արդյունքում մեկ մուտքի բնակիչների թիվը կկազմի 144 հոգի: Առկա են նաև 5, 6, 7, 8 հարկանի բնակելի շենքեր, որոնք ունեն վերելակներ: Առաջարկում ենք վերանայել պայմանական վերահաշվարկը՝ յուրաքանչյուր ընտանիքին հասնող լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության չափի մասին պատկերացում կազմելու նպատակով. 3) առկա են շենքեր, որոնք ունեն և մարդատար, և մարդաբեռնատար վերելակներ: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկը կատարվելու մարդաբեռնատար վերելակների համար, ելնելով այն հանգամանքից,որ մարդաբեռնատար վերելակների շահագործման պարբերականությունը նվազ է:

Տեխնիկական Անվտանգություն

27.07.2020

Անհրաժեշտ է հանել 75-րդ կետի 10)-րդ ենթակետը: Այն հակասում է՝ 1) ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության ազատականացման քաղաքականությանը, 2) ստեղծում է մենաշնորհ՝ հակասելով ՀՀ կառավարության հակամենաշնորհային միջոցառումներին և քաղաքականությանը, 3) վերացնում է մրցակցությունը և ոլորտի առողջ զարգացումը: Ոչ ոք չի կարող հիմնավորել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ավելի որակայալ փորձաքննել օրենքով սահմանված կարգով հավատարմագրված, նորագույն սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով համալրված մասնավոր ընկերությունից, 4) համաշխարհային փորձին առ այն, որ եթե մեկ ոլորտ տրվում է մեկ մարմնին, ապա այդտեղ տարիների ընթացքում ձևավորվում են անտարբերության (նոր վերելակ է՝ առանց փորձաքննելու կնիքներ դնենք և այլն), անուշադրության և կոռուպցիոն երևույթներ, 5) «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և բազմաթիվ այլ օրենքների, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և այլն:

Узнать больше