В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
1 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում 5 տարով երկարաձգելու հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը: Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը: Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի նմանությամբ հարցը կանոնակարգելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելուն վերաբերող դրույթը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացված նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դրույթը և դրանով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի երկարաձգման կարգում:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշումները կհամապատասխանեցվեն միևնույն հարաբերությունները կանոնակարգող «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին՝ զերծ պահելով ՀՀ քաղաքացիներին վավերականության ժամկետը երկարաձգված անձնագրերի կիրառության ընթացքում հնարավոր անհարմարություններից:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
09.06.2017 - 25.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Гражданский процесс, Примирительство
-
Министерство
Полиция
Просмотры 9531
Принт