Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«____» _____________ 2020 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետի 23-րդ ենթակետի «գ» պարբերությունում «եկամուտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման)» բառերը.

2) 2-րդ կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությունում «եկամուտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման)» բառերը.

3) 2-րդ կետի 15-րդ ենթակետի «ա» պարբերությունում «22» թիվը փոխարինել «24» թվով.

4) 2-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերությունում «23» թիվը փոխարինել «25» թվով.

5) 2-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունում «24» թիվը փոխարինել «26» թվով.

6) 2-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությունում «25» թիվը փոխարինել «27» թվով.

7) 2-րդ կետի 19-րդ ենթակետի «ա» պարբերությունում «26» թիվը փոխարինել «28» թվով.

8) 2-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունում «27» թիվը փոխարինել «29» թվով.

9) 2-րդ կետի 21-րդ ենթակետի «ա» պարբերությունում «28» թիվը փոխարինել «30» թվով.

10) 2-րդ կետի 22-րդ ենթակետի «ա» պարբերությունում «29» թիվը փոխարինել «31» թվով.

11) 2-րդ կետի 23-րդ ենթակետի «ա» պարբերությունում «30» թիվը փոխարինել «32» թվով.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ն. Փաշինյան

  • Обсуждалось

    10.07.2020 - 26.07.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5881

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Сусанна Матевосян

11.07.2020

Դեմ եմ

Узнать больше