В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
3 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի (ՀO-243-Ն օրենքի) 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 33.1-րդ հոդվածը, որի 6-րդ մասով ՀՀ կառավարությունն էր լիազորված սահմանելու ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը։
Արդյունքում ստացվում է, որ դադարել է գոյություն ունենալ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ընդունելու համար օրենսդրությամբ սահմանված հիմքը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու օրենսդրությամբ երաշխավորված պահանջը, հետևաբար վերացել է նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու անհրաժեշտությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասի» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
07.07.2020 - 22.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 6705
Принт