В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական եզրակացությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստաննի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետի 2-րդ ենթակետում «զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «՝ անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «ազատվելուց (արձակվելուց) հետո 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «՝ անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Եթե 2019 թվականի հուլիսի 16-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կամ փորձագիտական որոշումները չեն քննարկվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում չդիմելու հիմքով, ապա այդ եզրակացությունները կամ որոշումները հաստատվելու դեպքում պատճառական կապը սահմանվում է՝
1) 2019 թվականի հուլիսի 16-ից, բայց առաջին անգամ դիմելու օրվանից ոչ շուտ, եթե անձը կրկին դիմում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը.
2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո։
-
Обсуждалось
07.07.2020 - 23.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6128
Принт