В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - За
-
0 - Против
Նախագծի մշակման նպատակը միայն Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում տարանցման գործառնությունների պարզեցումն է, ինչը միտված է Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալի մեծացմանը:
Ներկայումս մաքսային տարանցման շրջանակներում պարզեցված գործառնությունների հնարավորությունը ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ սահմանված է միայն ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին իրականացվող տարանցման համար: Հայտարարագրման գործառնությունների պարզեցման, մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատման նպատակով նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթները տարածել նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա: Միաժամանակ, նախագծով փոփոխություններ են կատարվում նախագծի տեքստում կիրառված հղումների մեջ՝ մասնավորապես Մաքսային միության մաքսային օրենսգրքի ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված նշված օրենսգրքին կատարված հղումները փոխարինվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հղումներով, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին:
-
Обсуждалось
03.07.2020 - 18.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 5246
Принт