Добавить в избранное

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2016 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

 

Հոդված 3. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»։

 

Հոդված 4.  Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տողով.

« - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

 

Հոդված 5. Օրենքի 39.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին, կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:»,

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե պարտապանը, կառավարիչը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:»,

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե պարտապանը, կամ կառավարիչը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:»,

4) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք կամ ապահովված պարտատիրոջ իրավունքը գույքի նկատմամբ վիճարկվում է քաղաքացիական գործով.»:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին, կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին), կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց կամ պարտատիրոջը, պարտապանին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձ գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:»:

 

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):»,

2) 8-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:»,

3) 9-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:»:

 

Հոդված 8. Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված:»,

2) 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե պարտատերը (պարտատերերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 12.1

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 105.1. Օրենքի կիրառելիությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ

1. Մինչև սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը ուժի մեջ մտած պարտապանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վճռի կատարման նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 2-րդ մասի 5-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները։
2. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրինական ուժի մեջ մտած պարտապանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վճռով նախատեսված միջոցները ենթակա են բռնագանձման մինչև սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հերթի պահանջների բավարարումը մնացած պարտապանի գույքի հաշվին, իսկ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ սնանկության վերաբերալ գործի ավարտի պահին պարտապանին պատկանող գույքի հաշվին։
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա հայցի ներկայացման և գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով նախատեսված սահմանափակումները։
4. Պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի գործողությունը տարածվում է միայն այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից։
5. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից։

 

Հոդված 105.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում իրավասու մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին։ Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո տասնհինգօրյա ժամկետում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաև տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում և կարող են չհաստատվել դրա արդյունքներով։ Նշված պարտատերերի պահանջները ենթակա են կասեցման սույն օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսված կարգով։
3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաև կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմնին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
4. Իրավասու մարմինը կարող է ներկայացնել առարկություններ սույն օրենքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով, ինչպես նաև օրենքով նախատեսված հիմքերով ներկայացնել հայց՝ վիճարկելով պարտատերերի պահանջների հիմքում ընկած գործարքները կամ այլ հանգամանքները։»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    02.07.2020 - 20.07.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Банкротство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7174

Принт