В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու և այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու:
- Ընթացիկիրավիճակըև առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները:
Ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որներկայիս իրավիճակով պայմանավորված՝ հնարավորություն կտրվի աշխատանք փնտրող անձանց հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
26.06.2020 - 13.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6279
Принт