Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1228 - За
-
690 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արթուր Գրիգորյան 10.07.2020 16:52:55 | Առաջարկում եմ՝ '· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ինչպես իր ազգի, այնպես էլ այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։ | ||
2 | Արթուր Գրիգորյան 10.07.2020 16:53:06 | Առաջարկում եմ՝ '· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ինչպես իր ազգի, այնպես էլ այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։ | ||
3 | Արթուր Գրիգորյան 10.07.2020 16:53:37 | Առաջարկում եմ՝ 'անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները,' չափորոշիչը փոխարինել 'Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և այլ մարդկանց ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին՝ զանազանելով իրական ու կեղծ արժեքները, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները, տարբերի կարծիքը փաստից, փաստը՝ իրականությունից, կարողանա վերլուծել հասանելի տեղեկույթը, տեսնել փաստարկների հետևում ընկած մարդկային և բազմապիսի այլ գործոնները ' տարբերակով, քանի որ փաստն ինքն իրենով միայն արձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիս այդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկային դրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստ է, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված է աշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտի հետ պատահած դժբախտ պատահարով, միայն փաստն այսպիսով բավարար չէ իրականությունն ամբողջովին գնահատելու համար։ | ||
4 | Արթուր Գրիգորյան 10.07.2020 16:53:46 | Առաջարկում եմ՝ '· վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.' չափորոշիչը փոխարինել 'Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզական հավասարակշռությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։' տարբերակով, քանի որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ | ||
5 | Արթուր Գրիգորյան 10.07.2020 16:53:58 | Առաջարկում եմ՝ 'տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.։' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ անձնական կյանքի պլանավորման և վերարտադրողական առողջության պահպանման լավագույն միջոցը ընտանիք կազմելն է։' տարբերակով, քանի որ նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։ | ||
6 | Դավիթ Հաջինյան 10.07.2020 17:48:24 | Առաջարկում եմ հեռու մնալ օտարածին հակահայկական որոշումներից, և զարգացնել ազգայինը, սիրո, համերաշխության, Աստծու լույսի ներքո | ||
7 | Դավիթ Հաջինյան 10.07.2020 17:49:59 | Առաջարկում եմ մեզ անծանոթ առարկաների փոխարեն դպրոցում անցնել հայրենասիրության, հայապահպանության, եկեղեցու պատմության, ռազմագիտության առարկաները | ||
8 | Դավիթ Հաջինյան 10.07.2020 17:50:55 | առաջարկում եմ, ընտանեկան երջանկության համար փնտրել այլ աղբյուրներ, ոչ թե այլասերման տարբերակը | ||
9 | Դավիթ Հաջինյան 10.07.2020 17:52:39 | և վերջապես առաջարկում եմ արգելել Սորոսականների գործունեությունը ՀՀ-ում, և վերջանականապես փակել նրան գրասենյակները: Իսկ կարկառուն անդամներին, որպես հայրենիքի դավաճան, ձերբակալել | ||
10 | Լուսինե Խառատյան 10.07.2020 22:04:32 | Եվրոպայի Խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի (ուժի մեջ է 2002թ. մայիսի 1-ից) ՀՀ վավերացման պայմանների համաձայն, Խարտիայի III մասով ՀՀ ընդունած կրթությանն առնչվող դրույթները վերաբերում են ասորերենին, եզդիերենին, հունարենին, ռուսերենին և քրդերենին (Հոդված 8-ի, 1-ին կետի a(iv), b(iv), c(iv), d(iv), e(iii), f(iii) ենթակետեր): III մասի դրույթները վերաբերում են փոքրամասնությունների լեզուների կրթության երեք տարբեր մոդելների, որոնք սահմանված են Հոդված 8 (1) a(i)/b(i)/c(i)/d(i), 8 (1) a(ii)/b(ii)/c(ii)/d(ii) և 8 (1) a(iii)/b(iii)/c(iii)/d(iii)-ում: Ըստ այդմ, Հայաստանը պետք է սահմանի կրթական երեք հնարավոր մոդելներից յուրաքանչյուրի դեպքում ազգային փոքրամասնությունների լեզվի դասվանդմանը հատկացված ժամերի քանակը: Մոդել 1. b(i), c(i) և d(i) ենթակետերի պարագայում, երկրի պաշտոնական լեզուն դասավանդվում է միայն որպես առարկա, իսկ կրթությունն իրականացվում է փոքրամասնության լեզվով: Սա նշանակում է, որ կրթության շուրջ 85%-ն իրականացվում է փոքրամասնության լեզվով: Նախադպրոցական կրթությունն այս դեպքում 100 %-ով իրականացվում է փոքրամասնության լեզվով: Մոդել 2. a(ii/iii/iv), b(ii), c(ii) and d(ii) ենթակետերի դեպքում, կրթության առնվազն 50%-ն է իրականացվում փոքրամասնության լեզվով: Մոդել 3. գործում են b(iii), c(iii) and d(iii) ենթակետերը և փոքրամասնության լեզուն դասավանդվում է միայն որպես առարկա: Այս մոդելի կիրառման պարագայում, ըստ Խարտիայի մեկնաբանության շաբաթական առնվազն 4 ժամ է անհրաժեշտ նախատեսել փոքրամասնության լեզվի համար որպես դպրոցական պարտադիր ծրագրի մաս: Առաջարկում եմ նախագիծը համապատասխանեցնել Խարտիայի պահանջներին և սահմանել, թե Խարտիայով պաշտպանվող լեզուներից յուրաքանչյուրի պարագայում ուսուցման որ մոդելն է ներդրվելու և այնուհետև մշակել համապատասխան չափորոշիչ լեզուներից յուրաքանչյուրի ուսուցման համար: | ||
11 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 10.07.2020 22:06:57 | Պետական չափորոշչի նախագծով նկարագրված նպատակների արդյունավետ իրագործման համար առաջարկում ենք մշակել Չափորոշչի իրագործման Գործողությունների ծրագիր կամ Ճանապարհային քարտեզ։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը ներգրավվելու փասաթղթի մշակման գործընթացներում։ | ||
12 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 10.07.2020 22:06:57 | Փաստաթուղթը չի պարունակում վերջնարդյունքների զարգացման մակարդակային մոտեցում։ Պարզ չէ, ըստ կրթության մակարդակների ինչպես են զարգանում վերջնարդյունքները երեխաների մոտ, ինչպես նաև առանցքային կոմպետենցիաները։ Առաջարկում ենք դասակարգել վերջնարդյունքները ըստ մակարդակների։ | ||
13 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 10.07.2020 22:06:57 | Փաստաթղթում յուրաքանչյուր մակարդակի համար նկարագրված վերջնարդյունքները շատ են, որոշները՝ ոչ չափելի։ Առաջարկում ենք կատարել վերջնարդյունքների խմբավորումներ՝ յուրաքանչյուր մակարդակում թողնելով առավելագույնը տասը վերջնարդյունք։ Այս մոտեցումը կնպաստի նաև ուսուցիչների կողմից վերջնարդյունքների առավել դյուրին ըմբռնմանը, հետևաբար՝ կիրառմանը։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցելու վերջնարդյունքների վերաշարադրման, փոփոխությունների մշակման գործընթացներում։ | ||
14 | Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 10.07.2020 22:06:57 | ՀՀ-ում ուսուցիչների կարողությունների առկա իրավիճակը հաշվի առնելով ռիսկային ենք համարում Ինտեգրված ուսուցման մոդելի կիրառումը։ | ||
15 | Ստելլա Մարգարյան 10.07.2020 23:03:56 | Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ | ||
16 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Ընդհանուր դիտարկումներ 1. Անհրաժեշտ է կրտսեր-միջին-ավագ դպրոցների վերջնարդյունքները համադրել՝ պահպանելով հետևողականության, տրամաբանության, ամբողջականության սկզբունքները։ Անհրաժեշտ է վերջնարդյունքները համապատասխանեցնել առանցքային կարողունակություններին և հավասարակշռել դրանք: 2. Ներառել ներածական մաս, որում կպարզաբանվի, թե ինչո՞ւ է պետք է կոմպետենցիաների վրա հիմնվող համակարգ ներդնել։ Փաստաթուղթը շատ հպանցիկ է ներկայացնում կոմպետենցիաների իմաստը։ Հնարավոր է, որ ուսուցիչների համար պարզ չլինի, թե ինչով է այս մոտեցումը տարբերվում նախորդից։ Կոմպետենցիաների վրա հիմնվող մոտեցումը հիմնվում է ոչ թե պարզապես գիտելիքներ, հմտություններ, արժենքներ փոխանցելու և զարգացնելու վրա, այլ նպաստում է այդ ամենը գործողություն դարձնելու գործընթացին։ 3. Անհրաժեշտ նշել, որ կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցումը ոչ միայն դասապրոցեսի, այլ նաև դպրոցական առօրյայի կազմակերպման հիմքն է: 4. Անհրաժեշտ է բավարար տեղ հատկացնել ձևավորող գնահատման միջոցով աշակերտներին մոտիվացնելու ընդհանուր սկզբունքներին, ինչը կարևոր է ուսուցիչների համար: 5. Արդյոք «Արվեստ և արհեստ» բնագավառը բավարար չափով համապատասխանում է նշված վերջնարդյունքներին: 6. Ցանկալի է ներկայացնել Պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզ և միջանկյալ հաշվետվություններ յուրաքանչյուր շրջափուլի մասին, որը պարզություն կմտցնի ուսուցիչների համար: | ||
17 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Առաջարկվում է «ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնի առաջին հատվածում ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «Տարբեր առարկաների միջոցով ձևավորվող առարկայական կարողունակությունները փոխկապակցված են առանցքային կարողունակությունների հետ:» Նույն բաժնի 4-րդ կետում ավելացնել ԱՌԱՆՑՔԱՅԻՆ բառը՝ «Միջնակարգ կրթության ԱՌԱՆՑՔԱՅԻՆ կարողունակություններն են`» | ||
18 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Տարրական ծրագրի վերջնարդյունքներում ներառել հետևյալը՝ «դրսևորի պայմանավորվելու, համերաշխ գործելու և փոխզիջման հանգելու կարողություն» Հիմնական ծրագրի վերջնարդյունքներում ներառել հետևյալը՝ «գիտակցի մասնակցային մշակույթի նշանակությունը ժողովրդավարության կենսունակության համար» «դրսևորի ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման կարողություն» Միջնակարգ ծրագրի վերջնարդյունքներում ներառել հետևյալը՝ «ճանաչի և մեկնաբանի տարբեր հայեցակարգեր, խոսույթներ և պատումներ և ունենա համակարգային և ինտեգրված մտածողություն» «դրսևորի բանավեճի հմտություններ» «գիտակցի իշխանության երեք ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի նշանակությունը ժողովրդավարության համար» | ||
19 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Առաջարկվում է փաստաթղթում ներառել հետևյալ բաժինը՝ «Դասավանդման հիմնական սկզբունքները Կարողունակությունների վրա հիմնված ուսուցման հիմնական նպատակը ամբողջական մարդու ձևավորումն է, որը գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների համադրումով կկարողանա հասկանալ առանցքային և մնայուն գաղափարներ, լուծել խնդիրներ, դրսևորել քաղաքացիական դիրքորոշում։ Կարողունակությունների վրա հիմնվող դասավանդման սկզբունքներն են. 1. Ուսումնական գործընթացում ձևավորել ապահով, աջակցող և զարգացնող միջավայր։ 2. Ուսուցումը կառուցել առանցքային և մնայուն գաղափարների վրա։ 3. Ապահովել առանցքային և մնայուն գաղափարների շարունակական և պարուրաձև ուսուցումը կրթության բոլոր աստիճաններում։ 4. Ցանկացած նյութի ուսուցումը մշտապես իրականացնել մեծ պատկերի համատեքստում։ Կապակցել նյութը առանցքային գաղափարների հետ։ 5. Առանցքային գաղափարները ուսուցանել օրինակներով և առավելագույնս դրանք կապակցել սովորողի կենսափորձի հետ։ 6. Ուսուցումն իրականացնել աստիճանակառուցման սկզբունքով՝ սովորողին հասցնելով ինքնուրույն ուսումնառության և նյութի տիրապետման աստիճանի։ 7. Աշակերտներին ընձեռել սովորածը կիրառելու բավարար ժամանակ և հնարավորություններ։ 8. Ձևավորող գնահատման միջոցով ապահովել աջակցություն սխալը շտկելու և առաջընթաց ունենալու համար։ 9. Դասավանդումը պլանավորելիս և իրականացնելիս դրսևորել դատողունակություն և ստեղծագործականություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դասարանի և դասի եզակիության հանգամանքը։ 10. Օգտագործել սովորողների միմյանց սովորեցնելու հնարավորությունը՝ ձևավորելով սովորողների համայնք։ 11. Դասավանդման գործընթացում ներառել հետազոտական տարրեր՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում աշակերտների հետ ուսումնառության արդյունքում, ինչն է հաջողվում, ինչն է ձախողվում, ինչը կարելի է վերանայել ապագայում։ 12. Ուսուցումն իրականացնել համակցված ձևով՝ ապահովելով թվանշային գործիքների և առցանց հարթակների աջակցող դերը: | ||
20 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | «Թվային» տերմինը համապատասխան տեղերում փոխարինել «թվանշային» տերմինով: | ||
21 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Բնագավառներում տեղ հատկացնել նաև արտասահմանյան գրականության բավարար չափով ուսումնասիրության համար: Կարծես այն դժվարությամբ է ներառվում նշված բնագավառներից մեկում: Դա հնարավորություն կստեղծի լայնացնել սովորողների մտահորիզոնը: | Չի ընդունվել | Առաջարկը արտացոլված է «Հայոց լեզու և գրականություն» բնագավառի նկարագրության մեջ |
22 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Անհրաժեշտ է փաստաթղթում ներառել վերջնարդյունքերի չափման սկզբունքեր: Գնահատման համակարգի փոփոխությունն այդուհանդերձ չի վերացնում գիտելիքների և կոմպետենցիաների սկզբնական մակարդակը որոշող առաջադրանքների և վերջնարդյունքում սպասվող կոմպետենցիաների չափման համար պահանջների մակարդակների կիրառումը: Դրանք օգտագործվում են կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցման մեջ կարողունակությունները գնահատելու համար: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք «ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» բաժնում ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «Սովորողների կարողունակությունների նախնական մակարդակը որոշելու համար կիրառվում են մակարդակը որոշող առաջադրանքներ, որոնք համապատասխանում են գնահատման մեթոդաբանությամբ և կարգով սահմանվող պահանջների մակարդակներին: Նույն կերպ իրականացվում է նաև յուրաքանչյուր աստիճանի ավարտին առաջադիմության և սպասվող վերջնարդյունքներով սահմանված կարողունակությունների չափումն ու գնահատումը: Առաջադիմության ստուգման չափանիշները պետք է թափանցիկ և հասկանալի լինեն սովորողների համար: Այդ նպատակով նրանք նույնպես ներգրավվում են առաջադիմության ստուգման գործընթացներին:» | Ընդունվել է ի գիտություն | Հարցը չի կարգավորվում Հանրակրթության պետական չափորոշչով |
23 | Մասնակցային Դպրոց 10.07.2020 23:22:44 | Առաջարկվում է փաստաթղթում ներառել հետևյալ կետը՝ «Հանրակրթական դպրոցների տնօրինության հիմնական խնդիրն է ներդպրոցական պլանավորման շրջանակում ձևակերպել ուսումնառության նպատակներ և կազմակերպել միջառարկայական կապերի համակարգումն ու մանկավարժների մասնակցային աշխատանքը:» | Ընդունվել է ի գիտություն | Խնդիրը չի կարգավորվում Հանրակրթության պետական չափորոշչով |
24 | Հայկանուշ Գալստյան 10.07.2020 23:33:38 | Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ | Չի ընդունվել | Տես առաջարկ № 6421 |
25 | Մամիկոն Խաչատրյան 10.07.2020 23:47:53 | Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ | Չի ընդունվել | Կանանց և տղամարդկանց իրավահավասարության շեշտադրումը իրականացվում է մարդու իրավունքների տիրույթում և առնչություն չունի վաղ սեռանակացման հետ։ |