Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Բազեյան 10.07.2020 02:08:13 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով: Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումից դուրս է մնացել սեփական իրավունքների ճանաչումն ու պահպանումը, ինչը հիմնաքարային է այլ մարդկանց իրավունքները ճանաչելու և պահպանելու համար
2 Արմինե Բազեյան 10.07.2020 02:19:52 Գրված է ՝ վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.- Միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ Զգացմունքները կարելի է սուբլիմացնել ստեղծագործական ճանապարհով։ Ուստի առաջարկում եմ փոխարինել այն։ Առաջարկվող տարբերակ՝ Սովորի գիտակցել ու կառավարել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզակամային առողջությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքը նախատեսված է ավագ դասարանները ավարտող աշակերտի համար, իսկ առաջարկված ձևակերպման բովանդակությունը արտացոլված է տարրական և միջին դասարանների շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքներում
3 Արմինե Բազեյան 10.07.2020 02:26:50 10-15 տարեկանների համար նախատեսված հերթական չափորոշիչը ձևակերպված է հետևյալ կերպ՝ · Ներկա տարբերակ՝ տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.- հստակ չի գրված պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։ ՈՒստի առաջարկում եմ հետևյալ տարբերակը՝Առաջարկվող տարբերակ՝ Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքի կոնկրետացումը, պետք է լինի առարկայական ծրագրերում և առարկայական վերջնարդյունքներում
4 Արմինե Բազեյան 10.07.2020 02:30:55 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչների ցանկից ռիսկային է հետևյալ չափորոշիչը՝ Առկա տարբերակ՝ տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.-նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։ Առաջարկվող տարբերակ.Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ վերարտադրողական առողջության պահպանման լավագույն տարբերակն՝ անձնական կյանքի պլանավորման շնորհիվ առողջ ընտանիք կազմելն է։ Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատաս մասնագիտական հանձնաժողովում
5 Արմինե Բազեյան 10.07.2020 02:34:41 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչներից ռիսկային է՝ Ներկա տարբերակ՝ ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից։ Հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։ Ուստի առաջարկվող տարբերակ՝ Ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում՝ ինչպես իր ազգային, այնպես էլ այլոց ավանդույթների ու հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից։ Չի ընդունվել Ազգային ինքնության և ավանդույթների վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք։
6 Արմինե Բազեյան 10.07.2020 02:40:43 10-15 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ · Ներկա տարբերակ՝ ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.- Այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Ամենամեծ ռիսկը սեռականի հետ կապված՝ ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։ Ուստի առաջարկում եմ՝ Ծնողների հետ համագործակցության միջոցով ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ և ցանկացած դեպքում ընտրի առողջ ապրելակերպը։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքի կոնկրետացումը, պետք է լինի առարկայական ծրագրերում և առարկայական վերջնարդյունքներում
7 Արմինե Բազեյան 10.07.2020 02:41:50 Ներկայացնում ենք 6-10 տարեկանների համար նախատեսված հերթական ոչ բավարար չափորոշիչը՝ · Գրված է ՝ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.- Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ՝ այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք դրսևորելուց առաջ երեխան նախ և առաջ պետք է հարգի իր ազգայինը, իր ավանդույթները և արժեքները։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով իր ազգային ավանդույթներն ու արժեքները։ Չի ընդունվել Ազգային ինքնության և ավանդույթների վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք։
8 Արմինե Բազեյան 10.07.2020 03:12:08 10-15 տարեկանների համար նախատեսված է ահա այսպիսի չափորոշիչ՝ Գրված է՝ դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար. Մեր փորձագիտական խումբը գտնում է՝ քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։ Ուստի առաջարկում ենք առկա տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար՝ առաջնահերթություն տալով ծնողին։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումները չափելի չեն
9 Արմինե Բազեյան 10.07.2020 03:13:29 Գրված է՝ "ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը"։ Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, քանի որ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։ Ուստի առկա տարբերակի փոխարեն առաջարկում ենք այն փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից։ Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
10 Արմինե Բազեյան 10.07.2020 03:14:14 10-15 տարեկանների համար գրված չափորոշիչների մեջ առանձնացրել ենք նաև հետևյալը՝ · Գրված է՝ գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով. Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։ Ուստի առաջարկում ենք այն փոխարինել։ Առաջարկվող տարբերակ՝ գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով։ Չի ընդունվել Վերջնարդյունքի ձևակերպումը հենց մարդու իրավունքների համատեքստում է
11 Արմինե Բազեյան 10.07.2020 03:15:43 10-15 տարեկանների համար նախատեսված է՝ Ներկա տարբերակ՝ կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները., Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ պարզ չի գրված, թե ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հարկ ենք համարում առհասարակ հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
12 Արմինե Բազեյան 10.07.2020 03:24:07 6-10 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ Գրված է՝ ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.- Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել՝ ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, մենք աշխարհը ճանաչում ենք ոչ թե զգայարանների միջոցով, այլ մտածողության, իսկ զգայարաններն այստեղ միայն միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու։ Փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, ամեն բան տեղի է ունենում բնական ճանապարհով և այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։ Զգայական կենտրոնացումն այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։ Ուստի՝ առաջարկվող տարբերակ. Կարողանա ուշադրությունն ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի տարբեր զգայարանների դերն աշխարհաճանաչողության գործում։ Չի ընդունվել Կանանց և տղամարդկանց իրավահավասարության շեշտադրումը իրականացվում է մարդու իրավունքների տիրույթում և առնչություն չունի վաղ սեռանակացման հետ։
13 Արմինե Բազեյան 10.07.2020 03:24:56 Նախագծում գրված է՝ ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.- Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, այդ թվում այնպիսիք, որոնք մեր մշակութային արժեքներին չեն համապատասխանում, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
14 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:47:41 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ Չի ընդունվել Կանանց և տղամարդկանց իրավահավասարության շեշտադրումը իրականացվում է մարդու իրավունքների տիրույթում և առնչություն չունի սեռանակացման հետ։
15 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:48:00 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
16 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ Չի ընդունվել Յանանց և տղամարդկանց իրավահավասարության շեշտադրումը իրականացվում է մարդու իրավունքների տիրույթում և առնչություն չունի սեռանակացման հետ։
17 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
18 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը' չափորոշիչը փոխարինել 'ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից' , քանի որ Այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։ Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
19 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով ու հետաքրքրություն դրսևորելով իր ազգային ավանդույթների ու արժեհամակարգի նկատմամբ, ունենալով դրանք ներկայացնելու կարողություններ։' տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։ Չի ընդունվել Ազգային ինքնության ևա ավանդույթների վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք։
20 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.' չափորոշիչը փոխարինել 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին' տարբերակով, քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
21 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.,' չափորոշիչը փոխարինել 'կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները' տարբերակով, քանի որ պարզ չի գրված ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքը նախատեսված է ավագ դասարանները ավարտող աշակերտի համար, իսկ առաջարկված ձևակերպման բովանդակությունը արտացոլված է տարրական և միջին դասարանների շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքներում
22 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ ' գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով' չափորոշիչը փոխարինել 'գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով' տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։ Չի ընդունվել Վերջնարդյունքը ձևակերպված է հենց մարդու իրավունքների համատեքստում
23 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։' տարբերակով, քանի որ հստակ չի, թե պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքի կոնկրետացումը, պետք է լինի առարկայական ծրագրերում և առարկայական վերջնարդյունքներում
24 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.' չափորոշիչը փոխարինել 'Ծնողների հետ համագործակցության միջոցով Ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։' տարբերակով, քանի որ Այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը սեռական ոլորտում ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքի կոնկրետացումը, պետք է լինի առարկայական ծրագրերում և առարկայական վերջնարդյունքներում
25 Վահէ Մկրտչյան 10.07.2020 02:54:41 Առաջարկում եմ՝ 'դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.' չափորոշիչը փոխարինել 'դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, ծնողական խրատից և հանդիմանանքից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար։' տարբերակով, քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։ Չի ընդունվել Առաջարկած ձևակերպումը չափելի չէ