Добавить в избранное

Проект не принят

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ-ՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպա­տակը կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանները և ոչ բնա­կելի տարածքներն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու գոր­ծարք­ները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրա­ռության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գործարքներ համարելու նպատակով համապատասխան պայմանների սահմանումն է:

 

  • Обсуждалось

    23.06.2020 - 08.07.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7322

Принт

Предложения

Ալլա Գրիգորյան

06.07.2020

1,2 կետով կարող են օգտվել նախագծից այն մարդիկ ովքեր գույքի նկատմամբ իրավունք ունեն, իսկ այդպիսի մարդիկ քիչ են տուժվածների մեջ, եթե գույքի նկատմամ իրավունք ունենա քաղաքացին կարծում եմ կարիք չի ունենա օգտվելու այս որոշումից:Պետք է փոխել սույն կետը, ավելացնել նաև չապահովված պարտատետերին: 2-րդ կետում ընդգրկել նաև, որպեսզի հավելավճարները նույնպես հարկվեն Հարկային օրենսգրքի 62հոդվածի 7-րդ մասով, որովհետև ցանկացած նման դեպքերում քաղաքացիները վճարում են,ինչպես նախկին կառուցապատողին պարտք մնացած գումարները, այնպես ել լրացուցիչ գումար են վճարում նոր կառուցապատողին, այլապես այս նախագիծը չի ծառայի իր նպատակին և կօգտվեն եզակի մարդիկ ( եթե իհարկե գործնականում հնարավոր կլինի): Նախագծից պարզ է , որ կա ցանկություն օգնել տուժված քաղաքացիների, ուստի կարող են այդ փոփոխությունները արվեն և նախագիծը կծառայի նպատակին:

Խաչատուր Օհանյան

06.07.2020

Առաջարկ.1. նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը վերախբագրել հետևյալ կերպ.՝ << Նախկինում կառուցապատող ճանաչված սուբյեկտը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ, և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը ներկայումս այլ կառուցապատողի կողմից ձեռք է բերվել սնանկության վարույթի փուլում՝ աճուրդաով կամ սնանկության վարույթից ( օրինակ գույք պարտքի դիմաց)>> , քանի որ սնանկության վարույթներով սնանկ ժանաչված սուբյեկտի կիսակառույց շենքը աճուրդով գնում է նոր կառուցապատողը, ով սնանկ ճանաչված չէ, Առաջարկ 2. նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը վերախմբագրել հետևյալ կերպ. << • կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնա¬կա¬րան¬¬¬-ների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռ¬նար¬կա¬տեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզի-կական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնա¬կա-րանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ովքեր համապատասխան սնանկության վարույթի շրջանակներում, ………………….օրենքով սահմանված կար¬գով դատարանի կողմից գրանցվել են որպես պարտատեր:>>, քանի որ եթե սնանկության վարույթով պարտատերը գրանցվել է կոնկռետ գույքի մասով ապահոված պարտատեր, ապա այլևս որևէ խնդիր չի կարող ունենալ: Նախագծի ընդունման իմաստը հենց նրանում է, որ ապահովվի սնանկ ճանաչված կառուցապատողին բնակելի և ոչ բնակելի տարածքների ձեռք բերման դիմաց ամբողջ կամ մասնակի հատուցում տրամադրած անձանց՝ պարտատերերի իրավունքների պաշտպանությունը: Առաջարկ 3. նախագծի 2-րդ կետը վերախմբագրել հետևյալ կերպ. <<2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ՝ ԱԱՀ) է համարվում կառուց¬¬¬¬վող բազ¬մա¬բնա¬կարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնա-կելի տարածքի ձեռք¬ բեր¬ման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառու¬ցա¬պա¬տողին սկզբ¬նա¬պես վճարման ենթակա ամբողջ գումարի (եթե այդպիսին կա, օրինակ՝ ֆիզիկական անձը կառուցապատողին օտարել է իր սեփականությունը՝ բնակելի կամ ոչ բնակելի տարածքի հատուցման դիմաց) ……….. և (կամ) ֆիզիկական անձանց կողմից լրացուցիչ վճարվող գումարի հանրագումարը: >>

Հայկ Մանուկյան

05.07.2020

կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնա­կա­րան­­­­ների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռ­նար­կա­տեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզի­կական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնա­կա­րանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ­­), ովքեր նույն սնան­կու­թյան վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահ­ման­ված կար­գով դատա­րանի կող­մից ճանաչվել են որպես պար­տատեր, տվյալ կետում գույքի մասով տուժված քաղաքացիները չեն ճանաչվել պարտատեր, պետք է որոշումը ազդի նաև չապահովված պարտատերերի վրա, իսկ 2 կետով պետք է ավելացնել նաև որ բացի տարբերություն գումարներից ավելացնել նաև լրացուցիչ գումարները , որոնք վճարվելու են շենքերը ավարտուն տեսքին հասցնելու համար , քանի որ տուժած քաղաքացիների գերակշիռ մասը հիմնականում կատարել են իրենց պարտավորությունները նախկին կառուցապատողի նկատմամբ

Узнать больше