ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապերության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ կետով.
«47) բնապահպանական կորուստ՝ ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտմամբ, բնական պաշարների սպառմամբ և էկոհամակարգերի ոչնչացմամբ պայմանավորված բացասական հետևանքներ.:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ կետով.
«15) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մշակումը,
16) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2 կետով.
«6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ և 20-րդ կետերով.
«19) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
20) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը/պլանը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»____________2017 թ. N____-Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ,
ՄՇՏԱԴՒՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել «Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը»՝ համաձայն հավելված 2-ի:
- Հաստատել «Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը»՝ համաձայն հավելված 3-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1.
ՀՀ կառավարության 2017 թվականի
«_____» __________ N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում է ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկում) իրականացման արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) հաշվետվությունների ներկայացումը կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրումը:
- Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների ցուցիչները մշակվում են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային ծրագրերին զուգընթաց՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա:
- Մշտադիտարկումների ծրագրի կազմման համար որպես ելակետային տվյալներ դիտարկվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտով և հիմնական հաշվետվությամբ ներկայացված տվյալները շրջակա միջավայրի փաստացի աղտոտվածության վերաբերյալ:
II. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- Շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումները վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով, հիմնական գնահատման հաշվետվությամբ և բնապահպանական կառավարման պլաններով նշված բացասական ազդեցությունների տեսակներին:
- Մշտադիտարկումների ծրագիրը կազմվում է ըստ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթ, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, բուսական ծածկույթ և կենդանական աշխարհ:
- Աղտոտվածության ուսումնասիրության նպատակով վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում:
- Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների տեսակների և ծավալների որոշմանը պետք է ցուցաբերվի տարանջատված մոտեցում՝ ելնելով բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունից, ծավալից, ազդեցության աստիճանից:
- Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացված են հավելված 2-ում:
III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում, աղտոտիչների պարունակությունները և ենթակառուցվածքների ինժեներատեխնիկական ցուցանիշները՝ դիագրամներով կամ աղյուսակներով:
- Ընդերքօգտագործողները պարտավոր են ընդերքօգտագործման իրավունք հայցելու նպատակով ներկայացվող նախագծային փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և/կամ հիմնական գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշներից բացասական շեղումների դեպքում նախաձեռնել անհրաժեշտ քայլերը հետևանքները վերացնելու համար։
- Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունները ընդերքօգտագործողները ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
- Մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողները (բացառությամբ՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը մշտադիտարկումը ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների) ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում մշտադիտարկման ամփոփ տարեկան հաշվետվությունը: Ամփոփ տարեկան հաշվետվություններում մոնիթորինգի արդյունքները արտացոլվում են ըստ մշտադիտարկումների կատարման հաճախականության:
- Շրջակա միջավայրի աղտոտվածությունը մշտադիտարկումը ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողները չափման արդյունքները իրենց էլեկտրոնային կայքում տեղադրում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:
- Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ամփոփ տարեկան հաշվետվությունները ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթաքում տեղադրում է դրանք նախարարության պաշտոնական կայքում։
- Հաշվետվությունների օրինակելի ձևը ներկայացված է հավելված 3-ում:
Հավելված 2.
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Մշտադիտարկումների օբյեկտը
|
Մշտադիտարկումների վայրը
|
Ցուցանիշը
|
Մշտադիտարկումների տեսակը
|
Նվազագույն հաճախականությունը
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
Մակերևութային ջրեր
|
Շահագործական փորվածքների արտահոսքեր, հիդրոտեխնիկական կառույցների արտահոսքեր, ջրերի հեռացման համակարգեր, կենացաղային արտահոսքեր:
|
ՀՀ կառավարության 27.01.2011թ.-ի N 75-Ն որոշմամբ սահմանված նորմեր
|
Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, հոսքի ուսումնասիրություն:
|
Շաբաթական մեկ անգամ:
|
Ստորերկրյա ջրեր
|
Հանքավայրի շրջակայքում առկա բնական աղբյուրների ելքեր, ստորգետնյա ջրերի հորիզոնների դիտակետեր:
|
- Ջրերի քիմիական կազմ,
- մակարդակ:
|
Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն:
|
Ամսական մեկ անգամ:
|
1
|
2
|
- 3
|
4
|
5
|
Մթնոլորտային օդ
|
Բացահանքի տարածք, ճանապարհներ, արտադրական հրապարակ, պոչամբարի տարածք, լցակույտերի տարածք, ազդակիր համայնքներ, ըստ քամիների վարդերի գերակշռող ուղղությունների՝ արտանետումների աղբյուրից 5 կմ հեռավորություն:
|
- Հանքափոշի, այդ թվում ծանր մետաղներ և կախյալ մասնիկներ (PM10 և PM2.5), ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, մուր, ծծմբային անհիդրիդ, բենզ(ա)պիրեն, մանգանի օքսիդներ, ֆտորիդներ, երկաթի օքսիդներ, ֆտորաջրածին
|
Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով:
|
Շաբաթական մեկ անգամ 24 ժամ տևողությամբ:
|
Հողային ծածկույթ
|
Շահագործական փորվածքներ, արտադրական հրապարակ, պոչամբարների, լցակույտերի, վերամշակող գործարանների, արտադրամասերի շրջակայք:
|
- Հողերի քիմիական կազմը (pH, կատիոնա-փոխանակման հատկությունները, էլեկտրահաղորդականության հատկանիշներ, մետաղների պարունակություն` Fe, Ba, Mn, Zn, Sr, B, Cu, Mo, Cr, Co, Hg, As, Pb, Ni ,V, Sb, Se),
- հողերի կազմաբանությունը՝ կավի պարունակությունը, բաշխումն ըստ մասնիկների չափերի, ջրակլանումը, ծակոտկենությունը,
- հումուսի պարունակությունը,
- հողերում նավթամթերքների պարունակությունը:
|
Նմուշառում, նմուշի լաբորատոր հետազոտություն, չափումներ ավտոմատ չափման սարքերով:
|
- ամսական մեկ անգամ
- ամսական մեկ անգամ:
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքային, էնդեմիկ, տեսակներ
|
Ընդերքօգտագործման տարածքին հարակից շրջան:
|
Տարածքին բնորոշ վայրի բնության ներկայացուցիչների քանակ, աճելավայրերի և ապրելավայրերի տարածք, պոպուլյացիայի փոփոխություն:
|
Հաշվառում, նկարագրություն, քարտեզագրում:
|
Տարեկան մեկ անգամ:
|
Հավելված 3.
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Մշտադիտարկումների օբյեկտը
|
Մշտադիտարկումների վայրը
|
Ցուցանիշը
|
Մշտադիտար-կումների տեսակը
|
Հաճախականու-թյունը
|
Արդյունքը
|
Մակերևութային ջրեր
|
|
|
|
|
|
Ստորգետնյա ջրեր
|
|
|
|
|
|
Մթնոլորտային օդ
|
|
|
|
|
|
Հողային ծածկույթ
|
|
|
|
|
|
Վայրի բնություն, կենսամիջավայր, կարմիր գրքային, էնդեմիկ տեսակներ
|
|
|
|
|
|
Աղմուկ եւ թրթռում
|
|
|
|
|
|
Ոչ վտանգավոր թափոններ
|
|
|
|
|
|
Վառելանյութերի պահեստարաններ
|
|
|
|
|
|
Ցիանային լուծույթների օգտագործման հետ կապված ենթակառուցվածքներ
|
|
|
|
|
|
Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներ
|
|
|
|
|
|
Տեղեկատվությունը ներկայացրեց
________________________________________________________________________
(գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կայքը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)
Ղեկավար ___________________________
|
_________________________________
|
(պաշտոնը, անունը, ազգանունը)
|
(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
|
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_______________ 2017 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին N437-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
- Որոշման հավելված 1-ի 3.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4.27 ենթակետով.
«3.4.27 ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը::
- Որոշման հավելված 1-ի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4 կետով.
«5.4 Ընդերքօգտագործման իրավունք կրողը օրենսգրքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր է ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
- Որոշման հավելված 2-ի 4.4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.11 ենթակետով.
«4.4.11 ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը::
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: