Добавить в избранное

Проект принят

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել այն փաստը, որ սույն համակարգում ներկայացված այս Նախագծի տեքստը 18.06.2020թ ներկայացնելուց հետո անհասկանալիորեն փոխվել է:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Առաջարկում ենք սույն Նախագիծը հանել շրջանառությունից: Նման ծավալով փոփոխությունները պետք է լինեն ոչ ինքնանպատակ, որոնց արդյունքում թերի և փոփոխություններ պահանջող նորմատիվ իրավական ակտի փոխարեն ունենանք շատ վատ և խնդիրներով ծանրաբեռնված ակտ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները պետք է չհաջորդեն նման Նախագծերին, այլ առջնահերթ բարեփոխումներ պետք է իրականացվեն մայր օրենքում: Նախագծի գրեթե բոլոր առաջարկությունները առնվազն խնդրահարույց են և շատ դեպքերում հակասում են ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: Այս առումով առաջարկում ենք ներկայացնել Նախագծի Հիմնավորում բաժնի 4-րդ կետում <<շահագրգիռ կողմեր>>՝ նշելով որ կազմակերպություններին են ի նկատի ունեցել: Նպատակահարմար չհամարելով անդրադառնալ Նախագծում առկա բոլոր խնդիրներին՝ կներկայացնեք կարծիք այն ծավալով, որը բավարար է ամբողջությամբ հիմնավորելու վերոշարադրյալը:
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Նախագծում ներկայացվել են 5 սկզբունքային փոփոխություններ. 1. Նախագծային փաստաթղթերը իրավասու մարմնին կառուցապատողի փոխարեն պետք է ներկայացնի Նախագծային կազմակերպությունը, այսինքն նախագծային կազմակերպությունը պետք է կատարի լրացուցիչ աշխատանք, որն էլ ենթադրում է լրացուցիչ ֆինանսական բեռ: Կառուցապատողը փորձաքննություն իրականացնող կազմակերպությունից նախագծային փաստաթղթերը հետ վերցնելուց հետո իրավասու մարմին հանձնելու փոխարեն պետք է հանձնի Նախագծային կազմակերպությանը և ավելորդ կախվածության մեջ լինի նրանից: Այդ վիճակը կլինի նաև 2-րդ կարգի օբյեկտների դեպքում: Իսկ իրավասու մարմնի կողմից հնարավոր անգործության դեպքում բողոքարկման հարցը նման դեպքում մնում է չկարգավորված: 2. Կառուցապատողը պետք է, անկախ շինության ծավալներից, լիազորագիր տրամադրի իրավասու մարմնի ղեկավարին գույքի պետական գրանցման նպատակով, այս դեպքում կառուցապատողի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացվում և լիազորված անձի հիվանդության, արձակուրդի նաև կամայական անգործության պատճառով կառուցապատողը կրկին խնդրի առաջ է կանգնելու: 3. Շրջանառության մեջ է դրվել նոր եզրույթ, որի համաձայն կառուցապատողը պետք է նախաձեռնի կառուցապատման սխեմա անվամբ նախագծային փաստաթղթերի կազմում, որոնց կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները դեռևս չեն ներկայացվել: Այսինքն, լրացուցիչ բեռ է նախատեսվում կառուցապատողի համար: 4. Կրկին կառուցապատողի վրա է դրվում մատակարար ցանցերին դիմելու պարտականությունը. փոխարենը կարելի է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել գործիքակազմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները նշված կազմակերպությունրից հստակ ստանան անհրաժեշտ նյութերը և տրամադրեն կառուցապատողներին: 5. Հավելված N1-ի 17-րդ կետի 28-րդ ենթակետում ներկայացված Է շինարարության օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգումը, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ կատեգորիայի օբյեկտների համար նշվում է <<2-րդ ենթակետով սահմանված` միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածում նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի ռիսկայնության 2-րդ աստիճանի դասակարգմանը համապատասխանող շինարարական օբյեկտները,>>, <<3-րդ ենթակետով սահմանված` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածի նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի 3-րդ շիսկայնության աստիճանի դասակարգմանը համապատասխանող օբյեկտները >> և <<4-րդ ենթակետով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածում նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի դասակարգմանը համապատասխանող հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները,>> Սակայն Նախագծի Հավելված N3-ում նշվում է, որ ռիսկայնության աստիճանը պետք է հաշվել ըստ ներկայացված բանաձևի: Եթե 2-4-րդ կատեգորիաների օբյեկտների համար հղում էր կատարվում շինությունների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակին, ապա 5-րդ կատեգորիայի օբյեկտների համար Հավելված N1-ի 17-րդ կետի 28-րդ ենթակետում հստակ նշվում են օբյեկտների տեսակներ, որոնք արտատպված են գործող Կարգի 26-րդ կետից, սակայն այս դեպքում նույնպես 5-րդ կատեգորիայի համար Նախագծի Հավելված N3-ում նշվում են նույն սկզբունքները, որոնք նախատեսված են 2-4-րդ կատեգորիաների օբյեկտների համար: Նախագծի Հավելված N3-ում շինարարության թույլտվություն պահանջող օբյեկտների ռիսկի հաշվարկային աստիճանը գնահատելիս՝ առնվազն հաշվի չի առնվել օբյեկտների վտանգավորության չափանիշը և հատուկ նշանակության հողերում կառուցվելու փաստը: Նույն հավելվածում ներկայացված գումարային բանաձևում՝ Ռ = Ա + Բ + Գ + Դ + Ե <<Ռ-ռիսկայնության աստիճանի գումարային արժեք>>-ի օգտագործման ձևաչափը չի ներկայացվել, այսինքն, պարզ չէ, թե <<Ռ>>-ի որ արժեքի դեպքում օբյեկտը որ կատեգորիայի կհամարվի: Անգամ Նախագծի <<հիմնավորում>> բաժնում ոչ մի տեղեկատվություն չկա նշված բանաձևում <<Ա>>, <<Բ>>, <<Գ>>, <<Դ>> և <<Ե>>-ին տրված կշիռների արժեքների հիմնավորման վերաբերյալ: Չի կարող շինության մակերեսը և մարդկանց միաժամանակյա գտնվելու փաստը միևնույն առավելագույն կամ նվազագույն կշիռը ունենան, օր.՝ 10 000 քմ մակերեսով մոտ 500 մեքենայի համար ծածկարանի և 5000 և ավելի մարդկանց միաժամանակյա գտնվելու փաստը նույն կշիռը ունենան կամ 450 աշակերտի փաստը ավելի պակաս գնահատվի, քան 2500 քմ մակերեսով պահեստը: Զենքի գործարանի պահակատունը կամ զինվորական մասի 20քմ մակերեսով շինությունը, որը կարող է լինել հատուկ տարածք, պետք է նույնպես պակաս գնահատվի: Մշակույթի անշարժ հուշարձան համարվող 50քմ մակերեսով Մատուռը, որի մեջ միաժամանակ կարող են գտնվել 50-ից ավելի քիչ մարդիկ, պետք է ավելի պակաս կշիռով գնահատվի քան 3000 քմ մակերեսով ավտոկայանատեղին: <<ԿԱՌՈՒՅՑԻ ՌԻՍԿԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԱՂՅՈՒՍԱԿ>>-ի <<Բ>> տողում նշված չեն օր. ծերանոց, առևտուր, պահեստ և այլն, օր.՝ <<Գ>> տողում նշված է <<սնունդ>>, սակայն անհասկանալի է. խոսքը վերաբերում է սննդի արտադրությանը, թե՝ սնունդ վաճառող կրպակին, կամ <<Արտակարգ իրավիճակ>> եզրույթի դեպքում ինչ պետք է հասկանալ:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Նախագծով առաջարկվում է N1 Հավելվածով հաստատված կարգի (այսուհետ Հավելված N1) վերնագրում <<կառուցապատում>> բառից առաջ ավելացվել է <<ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ>> բառերը, ինչը բազմաթիվ անգամներ կրկնվում է ողջ նախագծի տեքստում (որոշ դեպքերում <<կառուցապատում>> բառը չի էլ նշվում),որը անտեղին է, այն հակասում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և նրանից բխող այլ նորմատիվ ակտերի պահանջներին, ավելորդ ծանրաբեռնում է տեքստը և դարձնում այն ոչ մատչելի: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն շինարարությունը քաղաքաշինության բազմաթիվ բաղադրիչներից միայն մեկն է: Նշված կարգով ամրագրվում են հիմնականում կառուցապատման թույլտվության պահանջները, իսկ նախագծման թույլտվությունը և շահագործման թույլտվությունը, իրավամբ, ինչպես գործող կարգում է ամրագրված, պետք է առանձնացվեն շինարարական աշխատանքների թույլտվություններին վերաբերող հատվածից և ներառվեն վերնագրի <<այլ փաստաթղթերի տրամադրման>> եզրույթի ներքո, ինչպես օրինակ ավարտական ակտը: Սույն իմաստով պետք է հաշվի առնել նաև, որ նախագծման թույլտվությունը գործող կարգով համարվում է նաև ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ նախագծով առաջարկվում է այն համարել ճարտարապետահատակագծային և տեխնիկական պայմաններ:
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 1-ին կետում <<կառուցապատում>> բառը այս անգամ փոխարինվել է <<քաղաքաշինական գործունեության>>, <<կառուցման/քանդման>> և <<ինժեներական ենթակառուցվածքների անցկացման/փոխարինման (ապամոնտաժման)>> բառերով: Այս դեպքում ոչ միայն ավելորդ ծանրաբեռնվել է տեքստը, այլև <<կառուցման/քանդման>> բառերը նշելով՝ տարընթերցման առիթ են ստեղծել, քանի որ ամբողջությամբ չեն նշվել շինարարական աշխատանքների տեսակները. օր.՝ չի նշվել հիմնանորոգում, ուժեղացում, վերակառուցում և այլն: Նշված կետի վերջին հատվածում գրված <<ենթակառուցվածքների անցկացման>> եզրույթը չի ամրագրված որևիցե իրավական ակտում, և անընդունելի է նորմատիվ իրավական ակտում նման մտացածին եզրույթ օգտագործելը: Այս առումով պետք է հաշվի առնել, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 181-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշվում է <<Բնակավայրերի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի, կառուցվածքների ու հաղորդակցության ուղիների, կենսաապահովման գծային օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման համար…>>: Այսինքն, ինժեներական ցանցերի առումով պետք չէ անհարկի խուսափել շինարարություն, վերակառուցում և նմանատիպ եզրույթներից: Առավել, կարգի 2-րդ կետում առաջարկվում է բոլոր դեպքերի համար օգտագործել շինարարության թույլտվություն եզրույթը: Այսինքն, պետք է փաստենք, որ ավելորդ կատարվել են փոփոխություններ և ավելացումներ, որոնք կունենան վերոնշված բացասական հետևանքներ:
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 2-րդ կետում <<նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք)>> եզրույթը փոխարինվել է <<նախագծման հարաչափեր (հատակագծային և ծավալատարածական չափորոշիչներ, տեխնիկական պայմաններ)>> բառերով, որով ոչ միայն անհարկի բառերով ծանրաբեռնվել է դրույթը, այլև ճիշտ չի ներկայացվել տվյալ փաստաթղթի էությունը, մասնավորապես, ներկայացված բառերը ամբողջությամբ չեն ներկայացնում առնվազն նախագծման թույլտվության 12.6-26 կետերի պահանջները:
7 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետում <<իրավասու մարմին՝>> հասկացությունը ներկայացնելիս՝ <<կառուցապատվող անշարժ գույքը>> բառերը փոխարինվել են <<քաղաքաշինական գործունեության ենթակա անշարժ գույքը>> բառերով, այստեղ նույնպես խնդիրը նույնն է ինչ նշվեց վերևում:
8 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետը ամբողջությամբ պետք է հանվի, քանի որ այնտեղ նշված <<(այսուհետ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին)>> բառերը ամբողջությամբ կրկնում են 9-րդ կետում նշված նույն <<(այսուհետ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին)>> բառերին:
9 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետում <<կառուցապատող՝>> հասկացությունը ներկայացնելիս՝ կրկին այնտեղ անհարկի ներառվել է <<Կառուցապատողի անունից կարող է հանդես գալ օրենքով սահմանված կարգով իր կողմից լիազորված անձը>> բառերը, որի նպատակն է մեկնաբանել այդ բառերին նախորդող <<այն փոփոխելու իրավունք ունեցող անձ>> բառերը: Վերջինի տրամաբանությունը ակնհայտ է, իսկ հակառակ դեպքում այն պետք է մեկնաբանվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորման տիրույթում:
10 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում <<համակառուցապատող՝>> հասկացության սահմանումը հակասում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջին՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ ենթակետի պահանջը:
11 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետում <<նախագծային կազմակերպություն (նախագծող մարմին)>> հասկացության սահմանումը հակասում ՀՀ օրենսդրությանը, քանի որ վերջինով նախատեսված չէ և դրա անհրաժեշտությունն էլ չկա, որպեսզի նորմատիվային փաստաթղթերի (ճարտարապետական մասի) պարտադիր պահանջներին կառուցված օբյեկտի համապատասխանության վերաբերյալ եզրակացություններ ստանալու նպատակով կառուցապատողը ընտրի կապալառու կազմակերպություն: Նմանատիպ պահանջ նախատեսվում է ՀՀ կառավարության 15.03.2015թ. N274-Ն որոշմամաբ, սակայն այն վերաբերում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությանը, և այդ դեպքում կապալառու կազմակերպությունը չի կարող համարվել <<նախագծային կազմակերպություն (նախագծող մարմին)>>:
12 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետում <<մեկ պատուհան՝>> հասկացության սահմանումը ամբողջությամբ տարբերվում է գործող կարգում ամրագրված <<մեկ պատուհան՝>> հասկացության սահմանումից: Նոր տարբերակով սահմանման կիրառումը, առնվազն, առաջիկա տարիների ընթացքում իրատեսական չէ, քանի որ լավագույն դեպքում մի քանի խոշոր համայնքներ հնարավորություն կունենան ապահովելու նոր սահմանմամբ նախատեսվող պայմանները, իսկ այդ դեպքում ՀՀ կառավարության սույն որոշմամբ նախատեսված գործառույթները հնարավոր չի լինի կիրառել, եթե կառուցապատողը չցանկանա կամ հնարավորություն չունենա օգտվելու էլեկտրոնային գործիքակազմից
13 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 4-րդ կետի 11-րդ ենթակետում <<շինարարության (տեղադրման) թույլտվություն՝>> հասկացության սահմանումը ներկայացնելիս՝ <<նոր կառուցապատման նպատակով>> բառերը փոխարինվել են <<նոր քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով>> բառերով, այս դեպքում Կարգի վերնագրի վերաբերյալ ներկայացված մեր կարծիքին պետք է ավելացնել, որ սույնով խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի պահանջները՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի 10-րդ հոդածի և ՀՀ կառավարության 19.03.2015թ N596 որոշման 68-րդ հոդվածի պահանջները:
14 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 11-րդ կետում ներկայացված են գործող կարգի 6-րդ կետի դրույթները, որից հանվել է <<կառուցապատում>> բառը, ինչի արդյունքում խախտվել են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի <<ա>> ենթակետի պահանջները:
15 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 13-րդ կետում նշվում է համապատասխան աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն ՀՀ կառավարության <<2011թ ապրիլի 7-ի N 510-Ն>> որոշմամբ սահմանված կարգով, սակայն այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 27.12.2018թ N1533-Ն որոշման 2-րդ կետի համաձայն:
16 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 17-րդ կետում ներկայացված ենգործող կարգի 12-րդ կետի դրույթները, որտեղ հանվել է<<…….. միայն շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուի կողմից>> դրույթը, ինչի արդյունքում խախտվել են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի <<թ>> ենթակետի պահանջները և դարձել տարընթերցման առիթ, առավել ևս, որ Նախագծի 15-րդ կետում օգտագործվում է <<երաշխավորագրով>> բառը:
17 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-ի 18-րդ կետում ներկայացված են գործող կարգի 13-րդ կետի դրույթները, որտեղ ավելցվել է <<կամ նախագծից ոչ էական շեղումներով իրականացված լինելը>> բառերը, որը տարընթերցման հնարավորություն է ստեղծում, քանի որ <<կամ>> շաղկապից առաջ գրված <<նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին ու ստանդարտներին>> դրույթները կարող են անտեսվել նախագծից շեղումով կառուցված օբյեկտների դեպքում:
18 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Նախագծի N1-1 Հավելվածով հաստատված կարգում (այսուհետ Հավելված N1-1) մեկտեղ ներկայացվել է գործող կարգում առանձնացված բաժիններով ներկայցված նախագծման թույլտվությունը և նախագծի հաստատմանը վերաբերելի դրույթները: Արդյունքում կրկին խախտվել են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները և նորմատիվ իրավական ակտի կազման տրամաբանությունը. Այսինքն, Հավելված N1-1-ի 1-ին և 2-րդ կետերում, արտատպելով գործող կարգի նախագծման մշակմանը վերբերելի բաժնից 69 և 70-րդ կետերի դրույթները, հետո ներկայացվում են նախագծման թույլտվության վերաբերելի դրույթներ և նորից անցում է կատարվում նախագծման մշակմանը վերբերելի դրույթներին:
19 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-1-ի 3-րդ կետում նշվում է, որ նաև գործառական տարածքների հատակագծման նախագծերը մշակվում են հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան` համաձայնեցված կառուցապատման սխեմայով և նախագծման թույլտվությամբ, որը հակասում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին, քանի որ նշված նորմի համաձայն նախագծման թույլտվությունով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Իսկ համաձայն ՀՀ կառավարության 13.03.1999թ N 150 որոշման սահմանված կարգի 1-ին կետի գործառական տարածքների նախագծերը համարվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ:
20 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-1-ի 38-րդ կետում նշվում է, որ <<Մատակարար կազմակերպությունները կառուցապատողի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացված ուրվագծի հիման վրա տրամադրում են……. >> այսինքն, կրկին կառուցապատողի վրա է դրվում մատակարար ցանցերին դիմելու պարտականությունը, փոխարենը կարելի է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել գործիքակազմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները նշված կազմակերպություններից հստակ ստանան անհրաժեշտ նյութերը և տրամադրեն կառուցապատողներին:
21 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-1-ի 62-րդ կետում նշվում է. << Սույն կարգի 60-րդ կետով սահմանված դեպքերում «Կառուցապատման սխեմայի» համաձայնեցման ……. >>, սակայն 60-րդ կետում «Կառուցապատման սխեմա» բառերը նշված չեն:
22 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.07.2020 14:22:59 Հավելված N1-1-ի 63-րդ և 63.1 կետերում նշվում են էսքիզային նախագծի հաստատման վերաբերյալ դրույթներ, որով խախտվում է նորմատիվ ակտի տրամաբանությունը, քանի որ Հավելված N1-1-ի Կարգի վերնագիրը վերաբերելի է միայն նախագծի մշակմանը: Նախագծով, ի տարբերություն գործող կարգի, առանձնացվել են նախագծի մշակման և հաստատման դրույթները, սակայն նմանատիպ փոփոխություները ճիշտ չեն կատարվել: Այս մասով պետք է հաշվի առնել նաև, որ Հավելված N1-ի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշվում է<<էսքիզային նախագիծ` Էսքիզային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծման նախնական փուլ է և…………. Այս փուլում իրականացվում է օբյեկտի նախնական նախագծումը,>>: