В стадии разработки
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2020 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 628.9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով հետևալ բովանդակությամբ.
«7) Օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններին հավասարեցվող պաշտոնների ցանկը համաձայն` N 7 հավելվածի:» .
2) որոշումը լրացնել N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5 բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:.
բ. 4-րդ կետը «եղանակով» բառից հետո լրացնել «`բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով» բառերով.
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.
«գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
դ. 9-րդ կետում դիմողի բառը փոխարինել «բանկում դիմողի անվամբ բացված բառերով.
ե. 11-րդ կետում Զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև օրինական ներկայացուցիչը) միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար զոհվածի վերջին բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում բառերը փոխարինել «Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`» բառերով.
զ. 11-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերությունում բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված) բառերը փոխարինել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը բառերով.
է. 11-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով.
«գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.
դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.».
ը. 11-րդ կետի 3-րդ ենթակետը «դիմողի» բառից հետո լրացնել «և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի)» բառերով.
թ. 13-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողին» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին)» բառերով.
ժ. 14-րդ կետում «դիմողը» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամը» բառերով.
ժա. 15-րդ կետում դիմողի բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված բառերով.
ժբ. 16-րդ կետում «դիմողին» բառը փոխարինել «հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու)» բառերով, իսկ «դիմողի» բառը փոխարինել «շահառուի» բառով.
ժգ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով.
17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի զոհվածի ընտանիքի անդամի նրա օրինական ներկայացուցչի մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնությունը ստանալու իրավունք ունեցող այլ անդամին զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին:
17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:».
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 3-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:».
բ. 4-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայության քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) » բառերով.
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.
4.1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:.
դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:.
4) որոշման N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1 բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության այսուհետ` ծառայություն հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.
2) բ
-
Обсуждалось
17.06.2020 - 02.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 5547
Принт