ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ:
Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:
Հարցը կարևորում ենք նաև պետական եկամուտների պատշաճ հավաքագրման տեսանկյունից, քանի որ 2018-2020թթ. զարգացումները ակնհայտորեն ցուցադրեցին, թե որքան մեծ կարող են լինել ծախսերի մասով տատանումները՝ կախված քաղաքական, ֆինանսական կամ տնտեսական բազմագործոն զարգացումներից: Որպես օրինակ, 2019 թվականին Չիլիի Antofagasta-ն դեռևս հուլիս ամսին չինական պոշոր վերամշակողի հետ կնքեց 2020 թվականի առաջին կիսամյակի մատակարարման վաղ պայմանագիր՝ տոննայի դիմաց 64 դոլար TC/RC-ով՝ առաջացնելով դեմպինգային իրավիճակ:
Ավելին, նոյեմբերին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, ինչպես նաև Ինդոնեզիայում գործող Freeport-McMoRan Inc-ը չինական վերամշակողի հետ կնքեց 2020թ. ամբողջ տարվա պայմանագիր 62 դոլարով՝ սահմանելով վերջին 8 տարվա ամենացածր գինը:
Տարի |
TC (USD/MT) |
RC (USc/lb) |
2012 |
63.5 |
6.35 |
2013 |
70 |
7.0 |
2014 |
92 |
9.2 |
2015 |
107 |
10.7 |
2016 |
97.35 |
9.735 |
2017 |
92.5 |
9.25 |
Այն 23% ցածր էր 2019 թվականի սահմանված գնից, որը՝ 80.8$-ով կնքվել չինական Jiangxiև Antofagasta-ի միջև:
Նույնիսկ COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում, Wood Mackenzie-ի համաձայն, TC/RC-ի էական տատանումները գրանցվել են մինչև 71$:
Ստացվում է, որ չնայած միջազգային զարգացումներից ելնելով, TC/RC համաձայնեցված ծաժսերը կարող են լինել բավական ցածր՝ մինչև 60$, այդուհանդերձ, կառավարության 2017 թվականի N 1492-ն որոշմամբ պղնձի խտանյութի դեպքում մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսերը համապատասխան պայմանագրերում ամրագրված դեպքում կարող են հասնել 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի՝ թույլ տալով տոննայի դիմաց մինչև 30$ անհարկի նվազեցումների հնարավորություն:
-
Обсуждалось
16.06.2020 - 02.07.2020
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие, Экономическая
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 7463
Принт