«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտություն
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ ու չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցների ներմուծման կանխարգելմանը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը և չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված այն չափման միջոցների շահագործման արգելումը, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում, բայց միևնույն ժամանակ չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին, ինչպես նաև չափագիտական կանոններին և նորմերին:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Обсуждалось
13.06.2020 - 01.07.2020
-
Тип
Закон
-
Область
Безопасность, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6311
Принт