Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
7 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշման համաձայն պարտադիր է դարձել զինծառայողների կողմից նոտարական կարգով հաստատված կամ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ներկայացումը, իսկ դրանց կնքման համար նոտարական գործողությունների կամ իրավունքի պետական գրանցման համար նախատեսված գումարները կազմում են միջինը 40 հազ. դրամ: Զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ յուրաքանչյուր տարի իրականացվում է զինծառայողների պլանային փոխարինումներ, արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողը դադարեցնում է նախկին ծառայության վայրում կնքված պայմանագիրը, ինչպես նաև կրկին նախաձեռնում նոր ծառայության վայրում պայմանագրի կնքման գործողություններ՝ կատարելով նաև դրա համար անհրաժեշտ ծախսեր, ինչը հանգեցնում է զինծառայողների շրջանում դժգոհությունների, ինչպես նաև ազդում սոցիալական վիճակի վրա:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է փոխհատուցել նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ուղղությամբ զինծառայողի կատարած ծախսերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ապահովվել զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը Պաշտպանության նախարարության համակարգում կհանգեցնի տարեկան մոտ 16 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, քանի որ տարեկան կտրվածքով ՊՆ համակարգում բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքում են միջինը 400 զինծառայող և նրանց հավասարեցված անձինք, պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ծախսերը կազմում են մինչև 40.000 դրամ: Նախատեսվում է լրացուցիչ ծախսերն իրականացնել համապատասխան ծրագրով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
10.06.2020 - 25.06.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6562
Принт