Добавить в избранное

В стадии разработки

ԼՈՒԿԱՍ ՋԵՅՄՍ ՖԻՇԵՐԻՆ, ԱԼԻՆ ՖՈՒԼԼԵՐ ՀԵՍՍԻՆ, ԷՆԴՐՅՈՒ ՄՐՖԻ ՉՐԱԲԱՍՑԻՆ ԵՎ ԿՐԻՍ ՔԱՅԼ ՅԱՆԿՈՒԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԼՈՒԿԱՍ ՋԵՅՄՍ ՖԻՇԵՐԻՆ,  ԱԼԻՆ ՖՈՒԼԼԵՐ ՀԵՍՍԻՆ,  ԷՆԴՐՅՈՒ ՄՐՖԻ  ՉՐԱԲԱՍՑԻՆ ԵՎ  ԿՐԻՍ ՔԱՅԼ  ՅԱՆԿՈՒԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Լուկաս Ջեյմս Ֆիշերին,  Ալին Ֆուլլեր Հեսսին,  Էնդրյու Մրֆի Չրաբասցին և  Կրիս Քայլ Յանկուին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լուկաս Ջեյմս Ֆիշերին,  Ալին Ֆուլլեր Հեսսին,  Էնդրյու Մրֆի Չրաբասցին և  Կրիս Քայլ Յանկուին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի  № 790-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2020 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։  Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Լուկաս Ջեյմս Ֆիշերին,  Ալին Ֆուլլեր Հեսսին,  Էնդրյու Մրֆի Չրաբասցին և  Կրիս Քայլ Յանկուին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Լուկաս Ջեյմս Ֆիշերը,  Ալին Ֆուլլեր Հեսսինը,  Էնդրյու Մրֆի Չրաբասցը և  Կրիս Քայլ Յանկունը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում  և մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Լուկաս Ջեյմս Ֆիշերը,  Ալին Ֆուլլեր Հեսսինը,  Էնդրյու Մրֆի Չրաբասցը և  Կրիս Քայլ Յանկունը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.06.2020 - 30.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6074

Принт