Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի
շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքով (այսուհետ` Օրենք) ուժը կորցրած է ճանաչվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, որի 34.1-ին հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշմամբ սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը:

Ներկայումս շրջանառվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից զոհված զինծառայողների ընտանիքների համար 10000 դրամի չափով սահմանված դրամական օգնություն ստացած անձանց (ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման` դրամական օգնության չափը զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա չի վերահաշվարկվել) առ այսօր շարունակվում է վճարվել  այդ դրամական օգնությունը, չնայած որ  պետք է վճարվեր մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն և 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1238-Ն որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարու­թյան 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերն ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն և ՀՀ կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշումները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում ուժը կորցրած կճանաչվեն  ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն և ՀՀ կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1238-Ն որոշումները:


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի
շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի
շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի
շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասիn» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    08.06.2020 - 23.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6367

Принт