В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության համակարգում արդի փուլում իրականացվող բարեփոխումների ռազմավարությամբ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ, բարձր մասնագիտական հմտություններով օժտված, բարևարք և հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարին համահունչ որակյալ կադրեր ներգրավելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների տարիքային սահմանափակումներրին ներկայացվող պահանջները սահմանված է ՀՀ Կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» թին 13-Ն որոշմամբ:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ կառավարության 23.01.2003թ. «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թին 175-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններով:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները և հստակեցնել առանձին մասնագիտությունների ցանկը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
26.05.2020 - 10.06.2020
-
Тип
Pешение
-
Область
Публичная служба
-
Министерство
Полиция
Просмотры 6681
Принт