В стадии разработки
««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ ««ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
1. |
Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման ահրաժեշտությունը |
|
Ներկայումս Հայաստանի Հանրապետություն ներկրվում են աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի որակյալ սերմացուներ և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընդոտում է ճյուղի զարգացմանը: Գյուղատնտեսական տեխնիկան հանրապետությունում ֆիզիկապես և բարոյապես մաշված է և վերջին տարիներին չի ներկրվել և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընոտում է գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության զարգացման ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը թույլ կտա նշված տեխնիկաները ազատել ավելացված արժեքի հարկից, որը կնպաստի ներկրման ծավալների աճին և պարկի թարմացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում բուսաբուծության և անասնաբուծության ճյուղի արտադրության ծավալների ավելացմանը: |
2. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Աշորայի, վարսակի, տրիտիկալեի, հնդկացորենի, արևածաղկի, սոյայի և սորգոյի արտադրության արդյունավետության բարձրացման արդյունքում կբարձրանան նաև շահութաբերությունն ու մրցունակությունը, կձևավորվեն սերմերի պահուստային խմբաքանակների ապահովման մեխանիզմներ, կավելանան աշխատատեղերը, կբարելավվի հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակը: |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վերոնշյալ մշակաբույսերի ցանքատարածքների և արտադրության ծավալների ընդլայնմանը, ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովմանը, ոլորտի այդ ենթաճյուղի բարելավմանը, տեղական արտադրության զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծմանը և հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: |
5. |
Այլ տեղեկություններ |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և http://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով: |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 621 որոշմամբ հաստատված «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման» կարգում կատարելու փոփոխություններ և/կամ լրացումներ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի N 621 որոշմամբ հաստատված «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու սերմացուների ներմուծման» կարգում կատարելու փոփոխություններ և/կամ լրացումներ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
05.06.2017 - 21.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9202
Принт