Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի № 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման:

  • Обсуждалось

    22.05.2020 - 06.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5607

Принт