Проект не принят
«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքով, որի համաձայն 2020թ. նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատոր կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն, և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա որոշմամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Մինչև վերը նշված փոփոխության ընդունումը բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատորի կազմակերպում իրակացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ չափանիշներ և պահանջներ (կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների սահմանում) սահմանված չէր: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Խաղային գործի բնագավառում ՀՀ օրենսդրության կատարելագործում, կարգավորում, վերահսկողության արդյունավետության բարձրացում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջատար երկրներում կարգավորումների առումով ունեն որոշ տարբերություններ, այնուամենայնիվ գործունեության իրականացման վայրի նկատմամբ տարածքային սահմանափակումների սկզբունքների առումով ունեն նույնատիպ մոտեցումները՝ · տարածքային տարբեր սահմանափակումներ (Օրինակ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և այլն); · Որոշ պետությունների (Վրաստան, Հունգարիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Լատվիա և այլն.) օրենսդրությունը պարունակում է խաղային հաստատությունների որոշակի օբյեկտների մոտ տեղադրման արգելք մանկական, բժշկական և ուսումնական հաստատություններում, երկրպագության վայրերում, մանկական առողջարաններ, գրադարաններ և թանգարաններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաև տեղական իշխանությունների որոշմամբ արգելված վայրերում (տարածքային գոտիներում, շենքերում և կառույցներում): · Որոշ պետությունների օրենսդրությունը պարունակում է ոչ միայն խաղային հաստատությունների որոշակի օբյեկտների մոտ տեղադրման արգելք, այլև սահմանում է պարտադիր նվազագույն հեռավորություն խաղային տան և այդպիսի օբյեկտի միջև: Այսպիսով, Լեհաստանում խաղային հաստատությունները կարող են ձևավորվել միայն ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, և ավելի քան 100 հազար՝ խաղային դահլիճ կամ բինգո սրահ, խաղային հաստատությունները պետք է հեռացվեն մանկապարտեզներից, դպրոցներից և եկեղեցիներից առնվազն 100 մետրով. Ուկրաինայում `50 մետր, Հունգարիայում` 200 մետր, Բուլղարիայում `300 մետր: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք առաջատար երկրներում սահմանմանափակումները կիրառվում են կախված բնակչության թվաքանակից, խտությունից (Ֆրանսիայում խաղային հաստատություններ չեն կարող բացվել 500 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում, Պորտուգալիայում՝ մեկ խաղատուն բացել մինչև 150 հազար բնակչություն ունեցող քաղաքներում ՝ երկուսը 150 հազարից մինչև 250 հազար և երեքը ավելին, քան 250 հազար բնակիչ): Ուսումնսիրելով վերը նշված կարգավորումները, նախագծի մշակման համար հիմք են ընդունվել ՀՀ առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝ զեռծ պահել հասարակության խոցելի խմբերը վիճակախաղերով հրապուրվելու վտանգից, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից՝ խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Այդ նպատակով հիմք է ընդունվել նաև ՀՀ կառավարության 18 օգոստոսի 2011 թվականի «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշումը, համաձայն որի. · Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից: Չափանիշների սահմանման համար հիմք են ծառայել Երևան քաղաքի, մարզկենտրոնների բնակչության թվաքանակը, խտությունը, ինչպես նաև հեռավությունը Երևան քաղաքից: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
ՀՀ ֆինանսների նախարարություն |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագիծը մշակվել է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Այսպիսով Նխագծով առաջարկվում է. 1) Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, 2) Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, 3) Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
|
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
-
Обсуждалось
22.05.2020 - 06.06.2020
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 6947
Принт