Добавить в избранное

Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը.

  • տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները:
  • տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները:
  • նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն:
  • նախատեսվել է իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն:
  • կարգավորվել են վարչական վարույթների միացումն ու առանձնացումը:
  • տարբերակվել են իրավախախտման վարությներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները:
  • նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը:
  • նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ:
  • նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն:
  • նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը:
  • միասնական կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունների տրամադրման համար:
  • սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։
  • նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ:
  • սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն:
  • նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն:
  • նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ:
  • նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։
  • սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։
  • ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։
  • ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։
  • Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածում առկա ձևակերպումները համապատասխանեցվել են Օրենքով սահմանված հասկացություններին, ինչպես նաև հանցակազմը ձևականից դարձվել է նյութական։
  • նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ։
  • ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին։
  • նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։
  • նախատեսվել են ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության համար բավարար երաշխիքներ ստեղծելու նպատակով օրենսդրական այլ փոփոխություններ և լրացումներ։
  • Обсуждалось

    20.05.2020 - 04.06.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Финансовая, Экономическая, Уголовное законодательство, Конституционное и административное законодательство, Потребительский

  • Министерство

    Комиссия по защите конкуренции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 22874

Принт

Предложения

Hakob Abrahamyan

04.06.2020

Հաջորդը վերաբերում է Հանձնաժողովի որոշումների, ծանուցումների կամ այլ փաստաթղթերի ուղարկելու (հանձնելու) կարգին: Նախագծով սահմանվում են նոր ընթացակարգեր և դրույթներ, որոնք խնդրահարույց են և բինեսի համար դառնալու են էական գլխացավանք: Մասնավորապես նախագծի 48-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանված է «Հասցեատերերը պարտավոր են Հանձնաժողովին անհապաղ հայտնել իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է թղթակցության հանձնումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:» Վերը նշվածը ըստ էության սահմանում է հազարավոր բիզնեսներ, անկախ դա մոնոպոլիա է, փոքր և միջին ընկերություն, թե ընտանեկան բիզնես, հասցեների (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի) փոփոխության դեպքում պարտավոր են դրա մասին իրազեկել Հանձնաժողովի: Նման որևէ պահանջի սահմանումը նախ անիրագործելի է, քանի որ բիզնեսն ազատ է մեր երկրում ցանկացած վայրում գործունեություն իրականացնել, ցանկացած պահի փոփոխել դրա վայրը և հասցեները՝ ելնելով շուկայի իրավիճակից: Այս դեպքում ստացվում է, որ հազարավոր բիզնեսներ պետք է իրենց բիզնեսների հասցեների փոփոխության դեպքում տեղյակ պահեն Հանձնաժողովին: Բիզնեսներ, որոնք Հանձնաժողովի հետ որևէ կերպ չեն առնչվում, փոքր ընկերություններ են, Հանձնաժողովի գոյության վերաբերյալ տեղյակ էլ չեն, Հանձնաժողովը կարող է ինչ-որ մի պատճառով սկսել ոլորտային ուսումնասիրություն և նրանցից պահանջել տեղեկատվություն: Այս դեպքում ստացվում է, որ Հանձնաժողովը կարող է գրությունը տեղեկատվության ստացման համար ուղարկել մի հասցեով, որտեղ ընկերությունը գործունեություն այլևս չի իրականացնում, փաստացի չստանալով գրությունը՝ համարվել ծանուցված և տեղեկատվության չտրամադրելու համար տուգանվել մինչև 5 միլիոն դրամի չափով: Վերը նշվածը ոչ միայն հակասում է բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման կառավարության որդեգրած հայեցակարգին, այլ նաև հակաիրավական է: Բացի այդ նախագծի 48-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն սահմանված է . «Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ որևէ պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:» Նշենք, որ փաստային առաքմամբ ուղարկված գրությունները կարող են վերադարձվել օրինակ ընկերության տեղափոխված լինելու, հասցեն փակ լինելու և այլ պատճառներով: Պատճառներ, որոնք չեն վերաբերում նամակները միտումնավոր չստացմանը, այլ ունեն օբյեկտիվ բնույթ: Ստացվում է, որ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները կարող են տուգանվել տեղեկատվությունը չներկայացնելու համար՝ տեղյակ չլինելով անգամ դրանց գոյության վերաբերյալ: Հարկ է հատկապես ընդգծել, որ ի տարբերություն այլ փաստաթղթերի, որոնց հրապարակումը http://www.azdarar.am կայքում, համարվում է ծանուցված, այս դեպքում դեռևս որևէ իրավախախտում ընկերությունը թույլ չի տվել, գործ ունենք, ըստ էության, բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտի հետ, որը սակայն անկախ իր կամքից և գիտենալուց կարող է դառնալ անբարեխիղճ: Վերը նշվածը հաշվի առնելով առաջարկվում է նախագծից հանել 48-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը:

Hakob Abrahamyan

04.06.2020

Առաջին խնդիրը վերաբերում է Հանձնաժողովի տուգանման հայեցողական լիազորությունների կանոնաարգմանը: Այսպես, ինչպես գործող օրենքով, այնպես էլ սույն նախագծի 89-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ: Աշխատանքի բերումով բամաթիվ անգամներ պաշտպանել եմ մանր և միջին ընկերությունների շահերը Հանձնաժողովում, որոնք դիմել են մեզ անհամարժեք պատասխանատվության միջոցների կիրառման համար, քանի որ մոնոպոլիաները թողած փոքր ընկերություններին տուգանել են մեկ-երկու օր ուշացումով տեղեկատվության ներկայացման կամ էլ ընկերությունում չեղած տեղեկատվությունը չներկայացնելու համար: Այս առումով նախ պետք է նշել, որ օրենքով Հանձնաժողովը ունի հայեցողական մեծ լիազորություններ, ի տարբերություն հարկային և նմանօրինակ այլ մարմինների, որոնց կողմից սահմանված հաշվետվության և ձևերն են հայտնի, և ժամկետները, պահանջելու ցանկացած բնույթի տեղեկատվություն և դրա համար սահմանելու հաճախ որևէ տրամաբանությամբ չպայմանավորված ժամկետներ: Այս առումով տպավորություն է ստացվում, որ Հանձնաժողովը պահանջում է այնպիսի տեղեկատվություն, ինչը մի կողմից դուրս է օրենսդրութայն պահանջներից, մյուս կողմից հանդիսանում է Հանձնաժողովի անդամների անձնական հետարքրքրության օբյեկտ: Վերը նշվածի հետևանքով տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, քանի որ մի կողմից նման տեղեկատվության չեն տիրապետում, մյուս կողմից եթե որոշ դեպքերում տիրապետում են, ապա չեն կարողանում ներկայացնել սահմանված կարճ ժամկետներում: Սա իրականում բիզնեսի համար շատ մեծ բեռ է, երբ գործ ունենք փոքր և միջին չափի ընկերությունների հետ, որոնք չունեն համապատասխան մասնագետներ, պահանջվող բնույթի հաշվառում չեն իրականացնում և ստիված են իրենց հիմնական գործունեության փոխարեն, Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունների համար մեծ ծավալի աշխատանքներ կատարել՝ տեղեկատվությունը ուշացնելու կամ չներկայացնելու համար հայտնվելով երկարարտև վարչական վարույթների պրոցեսում և ստիպված լինելով կատարել մեծ ծախսեր: Այս առումով անհրաժեշտ է սահմանել, որ Հանձնաժողովը կարող է պահանջել միայն այնպիսի տեղեկատվություն, որոնք օրենսդրությամբ սահմանված է մեր երկրում: Նման խնդիրների արդիականության վերաբերյալ կարող ենք համոզվել Հանձնաժողովի կայքում դիտարկելով որոշումները, որոնք վերաբերում են տեղեկատվության ուշացմանը կամ չներկայացմանը: Դրանք հիմնականում մոնոպոլիաների դեմ պայքարին չեն վերաբերում, այլ գործող փոքր և միջին ընկերություններին, որոնք մրցակցության օրենսդրության խախտումներ չեն իրականացրել: Արդյունքում առաջարկում ենք 89-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանել հետևյալ խմբագրությամբ. ՀՀ օրենսդրության հիման վրա սահմանված ձևաչափով հաշվառում իրականացնող անձանցից այդ հաշվառման շրջանակներում հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ փաստաթղթեր կամ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

04.06.2020

Օրենքի առաջարկվող նախագծով նախատեսված չէ ապրանքային շուկայի սահմանափակումը հաշվի առնելով համացանցը: Նշենք, որ նախագծով որպես ապրանքային շուկա օրենքով հաշվի է առնում տարածքները, այնինչ 21-րդ դարում համացանցի հնարավորություններից ելնելով շուկայական հարաբերությունները չեն կարող չափվել տարածքով՝ օրինակ համակարգչային ծրագրեր, խաղեր, ինտերնետային ծառայություններ և այլն: Առաջարկում են ապրանքային շուկա-յի սահմանման ժամանակ հաշվի առնել համացանցը:

Узнать больше