«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - За
-
1 - Против
Հիմնավորում
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, որից հետո ընդունվել են մի շարք նոր օրենքներ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք և այլն, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը: Միևնույն ժամանակ վավերացվել են «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» և «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության կարևորությունը, ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավո-րությունները, ինչպես նաև խնդիրների առկայությունը վկայում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հրատապության և անհրաժեշտության մասին, և առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
Օրենքի նախագծում առաջարկվում է` սահմանել նաև պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:
Օրենքի նախագծի մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծումները գտնելու նպատակով ուսումնասիրվել է հուշարձանների վերաբերյալ միջազգային առաջավոր փորձը՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի, Ուկրաինայի պատմության և մշակույթի պահպանության և օգտագործման բնագավառը կարգավորող օրենսդրությունը` մասնավորապես կիրառվող հասկացությունները, հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարության և տարածքային կառավարման մարմինների լիազորությունները և այլն:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ ամբողջությամբ կանոնակարգելու բնագավառի իրավական դաշտը, միաժամանակ կնպաստի պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետու թյանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:
-
Обсуждалось
18.05.2020 - 05.06.2020
-
Тип
Закон
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9623
Принт